Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի գլխավոր մասնագետ

Address
Արամի 82-84
Experience
2+ years · Senior
Deadline
31.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
14.10.2026 (4 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Աշխատանքային պարտականություններ

  • Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն, ինչպես նաև գնահատել արտարժութային և տոկոսադրույքի ռիսկի գծով բանկի հնարավոր կորուստները՝ օգտագործելով համպատասխան մեթոդաբանություն (VaR, դյուրացիա, և այլն),
  • Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակների ի հայտ գալու հավանականությունը հավանականության միջակայքը և իրականացնել արդյունքների հետադարձ ստուգում (backtesting),
  • իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնոմետրիկական և ֆինանսական մոդելներ,
  • Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի գծով պարբերական մոնիթորինգ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել սահմանաչափերի վերանայում,
  • Իրականացնել հետազոտություններ, ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման ոլորտներում, ստացված արդյունքներն ու մեթոդաբանությունները տեղայնացնելու նպատակով,
  • Գնահատել տոկոսադրույքի ռիկսը բանկային գրքում (IRRBB),
  • Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տոկոսադրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերը բացահայտելու նպատակով,
  • Մասնակցել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված ռիսկերի գնահատման աշխատանքներին,
  • Իրականացնել ՀՀ և միջազգային գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ռեյտինգավորման համակարգերի մշակում և շարունակական սպասարկում,
  • Ապահովել ՀՀ ԿԲ-ին և Բանկի գործընկերներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ժամանակին կազմումը և ներկայացումը,
  • Կազմել և ժամանակին ներկայացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով Ռիսկերի կառավարման կոմիտեին և Բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական/ֆինանսների/վիճակագրական ոլորտներում,
  • Վիճակագրական մոդելների մշակման կարողություն,
  • Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի և վիճակագրական ծրագրային փաթեթների լավ իմացություն, (Python/R և SQL ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Միջազգային մասնագիտական սերտիֆիկացումը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի, ակտիվների և պասիվների կառավարման, կամ հարակից ոլորտներում
  • Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված վերջնաժամկետներում աշխատանքը ավարտելու կարողություն,
  • Վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ:

Conditions

  • Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
  • Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
  • Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում