Վճարային համագործակցույթունների մասնագետ

Город
Ереван
Адрес
Երևան, EvocaHUB
Дедлайн
10.11.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է վճարային համագործակցությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի vPOS համակարգերի ներդրման և սպասարկման, վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկման, քարտային գործառնությունների տվյալների վերլուծության և վճարային գործընթացների արդյունավետության ու անվտանգության ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • vPOS համակարգերի ներդրում և սպասարկում՝ առցանց գործարքների իրականացման համար,
  • vPOS սպասարկման կետերի գրանցում ՀԾ-Բանկ և պրոցեսինգային համակարգերում,
  • վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկում և աջակցություն՝ դրանց ճշգրտության և անվտանգության ապահովման նպատակով,
  • SmartVista համակարգում քարտապանների, քարտային գործառնությունների և սպասարկման կետերի տվյալների վերլուծություն,
  • vPOS գործառնությունների բարելավմանն ուղղված վերլուծությունների և առաջարկների ներկայացում,
  • ոլորտի կարգավորումների փոփոխություններին և զարգացման միտումներին հետևում,
  • համապատասխան հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքների իրականացում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • բարձրագույն կրթություն ֆինանսների, բիզնեսի կամ հարակից ոլորտում,
  • առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ֆինտեխ կամ ֆինանսաբանկային ոլորտում,
  • վիրտուալ POS համակարգերի, վճարային գործիքների և էլեկտրոնային առևտրի հարթակների հետ աշխատելու փորձ, ինչպես նաև միջազգային վճարային համակարգերի, եղանակների և կարգավորումների իմացություն,
  • տեխնիկական խնդիրների հայտնաբերման և լուծման, համակարգերի ինտեգրման հմտություններ,
  • բիզնես գործընթացների և վճարային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն, զարգացած վերլուծական և քննադատական մտածողություն,
  • խնդիրների լուծման, արդյունավետ որոշումներ կայացնելու և նորարարական լուծումներ առաջարկելու ունակություն,
  • նախաձեռնողականություն, հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • արագ սովորելու և նոր գործընթացներին հարմարվելու կարողություն,
  • արդյունքներին միտվածություն, թիմում արդյունավետ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վճարային համագործակցույթունների մասնագետ»։

Похожие вакансии

Все вакансии Evocabank · 18
Byblos Bank ArmeniaЕреванПолная занятость
новая

Compliance Officer

Банкидо 31.10.2026EN
Byblos Bank ArmeniaЕреванПолная занятость
новая

AML Officer

Банкидо 31.10.2026EN