Միջազգային համագործակցության վարչության մաքսային ծառայության պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ
- Подразделение
- Միջազգային համագործակցության վարչություն
- Опубликовано
- 16.10.2026
- Дедлайн
- 20.10.2026
- Обнаружено finjob
- 16.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 16.10.2026 (4 ч назад)
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային ծառայության պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) միջազգային համագործակցության վարչության՝
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի պետի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-16)
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-17)
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-18)
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-19)
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-20)
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Կ-6)
- Եվրամիության և երրորդ երկրների հետ համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Գ-26)
- Միջազգային արարողակարգի բաժնի ավագ մաքսային տեսուչի (ծածկագիր` 63ՄԾ-28.17-Ա-4)
մաքսային ծառայության պաշտոններն զբաղեցնելու համար Կոմիտեն կազմակերպում է հարցազրույց:
Հարցազրույցին մասնակցելու համար կարող են դիմել՝
- Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձիք,
- Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և գործող պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողները,
- Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած մաքսային ծառայողները։
- Կարող են դիմել նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայողները։
Հարցազրույցի կհրավիրվեն՝
- Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք, որոնք կից ձևաչափով կներկայացնեն հարցազրույցի մասնակցության հայտը,
- Գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, ինչպես նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես դասախոս ներգրավված և հասվաստագիր ստացած մաքսային ծառայողները, որոնք կից ձևաչափով կներկայացնեն դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
- Կհրավիրվեն նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, դիմում և դիմումում նշված պահանջվող փաստաթղթերը ներկայացրած մաքսային ծառայողները։
Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@customs.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:
Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 20-ի ժամը 15:00-ն
Հարցազրույցին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)844-624 հեռախոսահամարով: