Ավագ մասնագետ
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
- Подразделение
- Տնային տնտեսությունների վիճակագրության բաժին
- Занятость
- Временная
- Опыт
- от 1 года · Senior / Старший
- Зарплата
- 163 072
- Опубликовано
- 15.10.2026
- Дедлайн
- 20.10.2026
- Обнаружено finjob
- 15.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 15.10.2026 (52 мин назад)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի ավագ մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Ենթակա և հաշվետու պաշտոններ
չունի
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետը կամ Բաժնի մասնագետներից մեկը.
Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- Մասնակցում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ՝ ՏՏԿԱՀ) արդյունքների բազայում` SPSS ծրագրային փաթեթով մուտքագրված տվյալների տրամաբանական ստուգման աշխատանքներին.
- Վերստուգում և շտկումներ է կատարում յուրաքանչյուր եռամսյակի համար տպագրվող ՏՏԿԱՀ օրագրում և իրականացնում դրա տպագրման կազմակերպման և ըստ մարզերի բաշխման աշխատանքները.
- Մասնակցում է ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման աշխատանքներին՝ տարեկան կտրվածքով.
- Մասնակցում է «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ) ծրագրի ցուցանիշների ստուգաճշտման, տեղադրման աշխատանքներին.
- Մասնակցում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական զեկույցի պատրաստման աշխատանքներին.
- Մասնակցում է «Պարենային ապահովությունը և աղքատությունը» վիճակագրական տեղեկագրի «Պարենի մատչելիությունը» բաժնի աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
- Լրացնում է «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով» վիճակագրական ժողովածուի «Տնային տնտեսությունների հետազոտություն» բաժնի աղյուսակները և տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը.
- Լրացնում և ճշգրտում է «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» վիճակագրական ժողովածուի «Տնային տնտեսությունների եկամուտները, ծախսերը, սպառումը և աղքատության ցուցանիշները» բաժնի աղյուսակները և տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը,
- Մասնակցում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեին տրամադրվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
- Մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հայցվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
- Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Իրավունքները
- ՏՏԿԱՀ օրագրի լրացման ընթացքում առաջացած հարցերի շուրջ պարզաբանումներ և ճշտումներ կատարել.
- Վիճակագրական վերլուծական տեղեկագրերի պատրաստման աշխատանքների հետ կապված ճշտումներ կատարել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
- Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից սահմանված կարգով պահանջել և ստանալ Բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվություն.
- Առաջարկություններ ներկայացնել ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման վերաբերյալ:
Պարտականությունները
- Կատարել ՏՏԿԱՀ արդյունքների բազայում` SPSS ծրագրային փաթեթով մուտքագրված տվյալների տրամաբանական ստուգման աշխատանքներ.
- Մշտադիտարկել ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման աշխատանքները՝ տարեկան կտրվածքով.
- Կատարել «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ) ծրագրի ցուցանիշների ստուգաճշտման, տեղադրման աշխատանքներ,
- Կատարել վիճակագրական զեկույցների, տեղեկագրերի պատրաստման աշխատանքներ.
- Պատրաստել համապատասխան վիճակագրական ժողովածուների ՏՏԿԱՀ աղյուսակները և տրամադրել համապատասխան ստորաբաժանմանը.
- Խմբագրել Բաժնի գործառույթներին առնչվող Կոմիտեի վիճակագրություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրամադրվող նյութերը.
- Պատրաստել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հայցվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակներ.
- Ապահովել վիճակագրական գաղտիքի պահպանումը:
Կրթություն, որակավորման աստիճանը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում, կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանականերում:
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
163072
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար