Նախագծի ղեկավար
- Опыт
- 2–3 года · Руководитель
- Обнаружено finjob
- 27.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 22.11.2026 (18 ч назад)
«Արմենիան քարդ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և մոտիվացված նախագծի ղեկավար
Job Responsibilities
- Սահմանել նախագծերի կառավարման ընթացակարգեր և ներդնել լավագույն փորձը՝ նախագծի հաջող իրականացումն ապահովելու համար։
- Սահմանել և համաձայնեցնել նախագծի նպատակները, շրջանակը և ժամանակացույցը, ինչպես նաև ապահովել տեխնիկական իրագործելիությունը։
- Կազմել և վարել նախագծի ամբողջական փաստաթղթավորումը։
- Թիմի անդամների միջև բաշխել առաջադրանքներն ու հանձնարարականները, նրանց անհատական հմտություններին համապատասխան սահմանել պատասխանատվության ոլորտները և վերջնաժամկետները։
- Չափել նախագծի կատարողականը՝ բարելավման ենթակա ոլորտները բացահայտելու նպատակով։
- Ապահովել նախագծերի ավարտը սահմանված ժամկետներում, համաձայն նախապես սահմանված շրջանակի և հաստատված բյուջեի։
- Համագործակցել Developer-ների, System Analyst-ների, QA Engineer-ների և այլ որակավորված տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմի հետ՝ նախագծի հաջող իրականացումն ապահովելու համար։
- Ղեկավարության համար պատրաստել նախագծի ընթացքի և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվություններ։
- Նախագծերի իրականացման ամբողջ ընթացքում կիրառել ոլորտի լավագույն փորձը և ստանդարտները։
- Անհրաժեշտության դեպքում հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը և բարձրացնել/էսկալացնել համապատասխան հարցերը։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել համակարգի թեստավորմանը։
- Պատրաստ լինել տրամադրելու և ընդունելու կառուցողական հետադարձ կապ։
Required Skills
- Առնվազն բակալավրի աստիճան ՏՏ, կառավարման կամ համապատասխան ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը ցանկալի է։
- 2–3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման կամ հարակից ոլորտներում։
- Նախագծերի կառավարման գործիքների գերազանց իմացություն։
- Բիզնես պահանջների կազմելու, փաստարկներ ներկայացնելու և առաջարկություններն ու որոշումները հիմնավորելու կարողություն։
- Հստակ, հակիրճ և համապարփակ թեստային պլաններ և թեստային դեպքեր (Test Cases) կազմելու փորձ։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև տարբեր մակարդակների՝ բիզնես, տեխնիկական և ՏՏ ոլորտի մասնագետների, ներառյալ՝ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հաղորդակցվելու փորձ։
- Վերլուծական և քննադատական մտածողության, խնդիրների լուծման և հաղորդակցման հմտություններ։
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։