Նախագծի ղեկավար

Փորձ
2–3 տարի · Ղեկավար
Հայտնաբերվել է finjob-ում
27.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (18 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

«Արմենիան քարդ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և մոտիվացված նախագծի ղեկավար

Job Responsibilities

  • Սահմանել նախագծերի կառավարման ընթացակարգեր և ներդնել լավագույն փորձը՝ նախագծի հաջող իրականացումն ապահովելու համար։
  • Սահմանել և համաձայնեցնել նախագծի նպատակները, շրջանակը և ժամանակացույցը, ինչպես նաև ապահովել տեխնիկական իրագործելիությունը։
  • Կազմել և վարել նախագծի ամբողջական փաստաթղթավորումը։
  • Թիմի անդամների միջև բաշխել առաջադրանքներն ու հանձնարարականները, նրանց անհատական հմտություններին համապատասխան սահմանել պատասխանատվության ոլորտները և վերջնաժամկետները։
  • Չափել նախագծի կատարողականը՝ բարելավման ենթակա ոլորտները բացահայտելու նպատակով։
  • Ապահովել նախագծերի ավարտը սահմանված ժամկետներում, համաձայն նախապես սահմանված շրջանակի և հաստատված բյուջեի։
  • Համագործակցել Developer-ների, System Analyst-ների, QA Engineer-ների և այլ որակավորված տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմի հետ՝ նախագծի հաջող իրականացումն ապահովելու համար։
  • Ղեկավարության համար պատրաստել նախագծի ընթացքի և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվություններ։
  • Նախագծերի իրականացման ամբողջ ընթացքում կիրառել ոլորտի լավագույն փորձը և ստանդարտները։
  • Անհրաժեշտության դեպքում հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը և բարձրացնել/էսկալացնել համապատասխան հարցերը։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել համակարգի թեստավորմանը։
  • Պատրաստ լինել տրամադրելու և ընդունելու կառուցողական հետադարձ կապ։

Required Skills

  • Առնվազն բակալավրի աստիճան ՏՏ, կառավարման կամ համապատասխան ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը ցանկալի է։
  • 2–3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման կամ հարակից ոլորտներում։
  • Նախագծերի կառավարման գործիքների գերազանց իմացություն։
  • Բիզնես պահանջների կազմելու, փաստարկներ ներկայացնելու և առաջարկություններն ու որոշումները հիմնավորելու կարողություն։
  • Հստակ, հակիրճ և համապարփակ թեստային պլաններ և թեստային դեպքեր (Test Cases) կազմելու փորձ։
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև տարբեր մակարդակների՝ բիզնես, տեխնիկական և ՏՏ ոլորտի մասնագետների, ներառյալ՝ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հաղորդակցվելու փորձ։
  • Վերլուծական և քննադատական մտածողության, խնդիրների լուծման և հաղորդակցման հմտություններ։
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ArCa (Armenian Card) · 5
ArCa (Armenian Card)

System/DB Administrator

Վճարահաշվարկային կազմակերպություններENHY