ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
- Город
- Ереван
- Опыт
- от 2 лет
- Дедлайн
- 30.11.2026
- Обнаружено finjob
- 06.11.2026
- Последнее подтверждение на источнике
- 21.11.2026 (1 дн назад)
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին և աշխատակիցներին իրավական աջակցության և (կամ) խորհրդատվության տրամադրում՝ իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ ելից գրությունների կազմման հարցերում։
- Ընկերության պայմանագրերի, համաձայնագրերի, ընթացակարգերի, կանոնակարգերի և այլ իրավական փաստաթղթերի մշակում կամ դրանց մշակմանը մասնակցություն։
- Ընկերության ելից գրությունների իրավական ճշտության ստուգում և (կամ) դրանց ստորագրում։
- Գործադիր տնօրենի վարչական օգնականի՝ մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուի, բացակայության ընթացքում Գործադիր տնօրենի հրամանների նախագծերի պատրաստում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
- Վարկային բյուրոների գործունեությունը կարգավորող իրավական և նորմատիվ դաշտի խորքային իմացություն։
- Քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, ֆինանսական, կորպորատիվ, աշխատանքային և պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրության իմացություն։
- Իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ պայմանագրեր, ընթացակարգեր և կանոնակարգեր կազմելու կարողություն։
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ մասնագիտական գրականությունից օգտվելու համար։
Վերլուծական և խորհրդատվական հմտություններ
Հաղորդակցման հմտություններ
- Հետևողականություն։
- Բանակցություններ վարելու և թիմում աշխատելու կարողություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Իրավախորհրդատու» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.