ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ
- Город
- Ереван
- Опыт
- от 10 лет · Руководитель
- Дедлайн
- 25.11.2026
- Обнаружено finjob
- 07.11.2026
- Последнее подтверждение на источнике
- 22.11.2026 (11 ч назад)
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏՏ ռազմավարություն և կառավարում
- Մշակել և իրականացնել ընկերության ռազմավարությանը համապատասխան ՏՏ ռազմավարությունն ու տեխնոլոգիական զարգացման ճանապարհային քարտեզը։
- Սահմանել ՏՏ կառավարման սկզբունքները, քաղաքականությունները, ստանդարտները և համակարգերի նախագծման և կառուցվածքի ձևավորման սկզբունքները, ինչպես նաև ապահովել տեխնոլոգիական լուծումների կենսացիկլի կառավարումը։
- Կառավարել ՏՏ ոլորտի առաջնահերթությունները, բյուջեն, ներդրումները, ռեսուրսներն ու գործունեության արդյունավետությունը։
- Ընկերության ղեկավարությանը տրամադրել խորհրդատվություն տեխնոլոգիական նոր հնարավորությունների, ռիսկերի, համակարգերի փոխկապակցվածության և անհրաժեշտ ներդրումների վերաբերյալ։
Կարևորագույն համակարգերի և ՏՏ ենթակառուցվածքների կառավարում
- Ապահովել ընկերության գործունեության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի անխափան աշխատանքը, արդյունավետությունը, տվյալների ամբողջականությունը և տեխնիկական սպասարկման հնարավորությունը։
- Վերահսկել ՏՏ ենթակառուցվածքների, տվյալների կենտրոնների, ցանցերի, սերվերների, տվյալների բազաների, ամպային ծառայությունների, կորպորատիվ հարթակների և աշխատակիցների կողմից օգտագործվող տեխնոլոգիական լուծումների աշխատանքը։
- Ապահովել ՏՏ համակարգերի շարունակական մոնիթորինգը, ռեսուրսների և ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարումը, տվյալների պահուստային պատճենահանումը, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև համակարգերի սպասարկումն ու արդիականացումը դրանց շահագործման ողջ ընթացքում։
- Վերահսկել բանկերի, ֆինանսական շուկայի այլ մասնակիցների, կարգավորող մարմինների, մատակարարների և արտաքին համակարգերի հետ տեխնիկական ինտեգրումները։
Ծրագրային լուծումներ, համակարգերի ճարտարապետություն և տեխնոլոգիական զարգացում
- Վերահսկել ծրագրային ապահովման մշակման, համակարգերի ինտեգրման, թեստավորման, նոր տարբերակների թողարկման և փոփոխությունների կառավարման գործընթացները։
- Սահմանել ընկերության ՏՏ համակարգերի ընդհանուր ճարտարապետությունը և ապահովել նոր լուծումների համապատասխանությունը հաստատված տեխնիկական և անվտանգության սկզբունքներին։
- Ղեկավարել գործող տեխնոլոգիաների արդիականացման, թվային փոխակերպման և հնացած տեխնոլոգիական լուծումների փոխարինման գործընթացները։
- Ապահովել ընկերության վերահսկողությունը ծրագրային ապահովման սկզբնաղբյուր կոդի (source code), համակարգերի տեխնիկական փաստաթղթերի, կարգավորումների, մասնագիտական գիտելիքների և տեխնոլոգիական այլ կարևոր ռեսուրսների նկատմամբ։
Տեղեկատվական անվտանգություն, ռիսկերի կառավարում և համապատասխանություն
- Տեղեկատվական անվտանգության, ռիսկերի կառավարման և համապատասխանության պատասխանատու ստորաբաժանումների հետ համագործակցությամբ ապահովել անհրաժեշտ տեխնիկական և կիբերանվտանգության վերահսկողության միջոցների ներդրումը։
- Բացահայտել, գնահատել և կառավարել ՏՏ ոլորտի էական ռիսկերը, անվտանգության խոցելիությունը, տեխնիկական պարտքը (technical debt), ինչպես նաև այլ համակարգերից և տեխնոլոգիաներից կախվածության հետ կապված ռիսկերը՝ ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ։
- Աջակցել կարգավորող մարմինների ստուգումներին, ներքին և արտաքին աուդիտներին՝ ապահովելով ՏՏ ոլորտին առնչվող բացահայտված խնդիրների և համաձայնեցված թերությունների ժամանակին վերացումը։
Բիզնեսի անընդհատություն և գործառնական կայունություն
- Ապահովել կարևորագույն ՏՏ համակարգերի և ծառայությունների պահուստային բաղադրիչների, տվյալների կրկնօրինակման, վերականգնման և արտակարգ իրավիճակներից հետո աշխատանքի վերականգնման անհրաժեշտ հնարավորությունները։
- Մշակել և պահպանել ՏՏ համակարգերի վերականգնման պլանները (Disaster Recovery)՝ ընկերության գործունեության անընդհատության ապահովման պահանջներին համապատասխան։
- Ապահովել համակարգերի վերականգնման ժամանակի (RTO) և վերականգնման կետի (RPO) սահմանված նպատակային ցուցանիշների տեխնիկական իրագործելիությունը և դրանց պարբերական փորձարկումը։
- Բացահայտել և նվազեցնել համակարգերի խափանման միասնական կետերի (single points of failure) և տեխնոլոգիական էական կախվածությունների հետ կապված ռիսկերը։
Տեխնոլոգիական մատակարարների կառավարում
- Վերահսկել կարևորագույն տեխնոլոգիական մատակարարների, արտաքին պատվիրակված ծառայությունների, ծրագրային ապահովման մատակարարների, լիցենզիաների և տեխնիկական սպասարկման պայմանագրերի կառավարումը։
- Մասնակցել ՏՏ գնումների և մատակարարների ընտրության գործընթացներին՝ սահմանելով համապատասխան տեխնիկական պահանջներն ու ծառայությունների մատուցման մակարդակի համաձայնագրերը (SLA)։
- Կառավարել տեխնոլոգիական մատակարարներից չափազանց մեծ կախվածության, մատակարարների կենտրոնացման, ինչպես նաև ծառայությունների փոխանցման կամ դադարեցման հետ կապված ռիսկերը։
- Ապահովել, որ արտաքին մատակարարներին պատվիրակված ՏՏ ծառայությունները չհանգեցնեն ընկերության համար կարևոր մասնագիտական գիտելիքների կամ վերահսկողության անընդունելի կորստի։
Թիմի ղեկավարում և կազմակերպչական զարգացում
- Ղեկավարել և զարգացնել ՏՏ թիմը՝ հստակ սահմանելով աշխատակիցների դերերը, պարտականություններն ու պատասխանատվության շրջանակները։
- Ապահովել առանցքային ՏՏ պաշտոնների համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների առկայությունը, աշխատակիցների փոխարինելիությունը և գիտելիքների արդյունավետ փոխանցումը։
- Խթանել հուսալիության, անվտանգության, պատասխանատվության, սպասարկման բարձր որակի և շարունակական բարելավման մշակույթը։
- Համակարգել ՏՏ ստորաբաժանման աշխատանքը ընկերության մյուս ստորաբաժանումների և վերահսկողական գործառույթներ իրականացնող թիմերի հետ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, ծրագրային ապահովման ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ծրագրային ապահովման մշակման, ՏՏ կամ տեխնոլոգիաների կառավարման ոլորտում, որից առնվազն 5 տարին՝ բարձր ղեկավար պաշտոններում։
- Մի քանի ծրագրային մշակման և ՏՏ թիմեր ղեկավարելու հաստատված փորձ։
- Կորպորատիվ ՏՏ համակարգերի ճարտարապետության (Enterprise Architecture), բաշխված համակարգերի (Distributed Systems), միկրոսերվիսների (Microservices), API-ների, ինչպես նաև ամպային և տեղային (on-premises) ենթակառուցվածքների խորքային իմացություն։
- Բարձր հասանելիություն պահանջող և ընկերության գործունեության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի կառավարման փորձ։
- Ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի (SDLC), DevOps, CI/CD մոտեցումների և ծրագրային մշակման ժամանակակից գործելակերպերի լավ իմացություն։
- Կիբերանվտանգության, ՏՏ կառավարման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման և գործառնական կայունության սկզբունքների իմացություն։
- Տեխնոլոգիական ռազմավարության մշակման, բյուջետավորման, մատակարարների կառավարման և լայնածավալ տեխնոլոգիական վերափոխման ծրագրերի իրականացման փորձ։
- Ղեկավարման, հաղորդակցման, վերլուծական մտածողության և որոշումների կայացման զարգացած հմտություններ։
- Երկարաժամկետ տեխնոլոգիական ռազմավարությունն ընթացիկ գործառնական և բիզնես առաջնահերթությունների հետ արդյունավետ համադրելու կարողություն։
- Բանկային, ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), ֆինանսական ծառայությունների կամ խիստ կարգավորվող այլ ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես զգալի առավելություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.