ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

Experience
10+ years · Head / Director
Deadline
25.11.2026
Found by finjob
07.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (11 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏՏ ռազմավարություն և կառավարում

  • Մշակել և իրականացնել ընկերության ռազմավարությանը համապատասխան ՏՏ ռազմավարությունն ու տեխնոլոգիական զարգացման ճանապարհային քարտեզը։
  • Սահմանել ՏՏ կառավարման սկզբունքները, քաղաքականությունները, ստանդարտները և համակարգերի նախագծման և կառուցվածքի ձևավորման սկզբունքները, ինչպես նաև ապահովել տեխնոլոգիական լուծումների կենսացիկլի կառավարումը։
  • Կառավարել ՏՏ ոլորտի առաջնահերթությունները, բյուջեն, ներդրումները, ռեսուրսներն ու գործունեության արդյունավետությունը։
  • Ընկերության ղեկավարությանը տրամադրել խորհրդատվություն տեխնոլոգիական նոր հնարավորությունների, ռիսկերի, համակարգերի փոխկապակցվածության և անհրաժեշտ ներդրումների վերաբերյալ։

Կարևորագույն համակարգերի և ՏՏ ենթակառուցվածքների կառավարում

  • Ապահովել ընկերության գործունեության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի անխափան աշխատանքը, արդյունավետությունը, տվյալների ամբողջականությունը և տեխնիկական սպասարկման հնարավորությունը։
  • Վերահսկել ՏՏ ենթակառուցվածքների, տվյալների կենտրոնների, ցանցերի, սերվերների, տվյալների բազաների, ամպային ծառայությունների, կորպորատիվ հարթակների և աշխատակիցների կողմից օգտագործվող տեխնոլոգիական լուծումների աշխատանքը։
  • Ապահովել ՏՏ համակարգերի շարունակական մոնիթորինգը, ռեսուրսների և ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարումը, տվյալների պահուստային պատճենահանումը, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև համակարգերի սպասարկումն ու արդիականացումը դրանց շահագործման ողջ ընթացքում։
  • Վերահսկել բանկերի, ֆինանսական շուկայի այլ մասնակիցների, կարգավորող մարմինների, մատակարարների և արտաքին համակարգերի հետ տեխնիկական ինտեգրումները։

Ծրագրային լուծումներ, համակարգերի ճարտարապետություն և տեխնոլոգիական զարգացում

  • Վերահսկել ծրագրային ապահովման մշակման, համակարգերի ինտեգրման, թեստավորման, նոր տարբերակների թողարկման և փոփոխությունների կառավարման գործընթացները։
  • Սահմանել ընկերության ՏՏ համակարգերի ընդհանուր ճարտարապետությունը և ապահովել նոր լուծումների համապատասխանությունը հաստատված տեխնիկական և անվտանգության սկզբունքներին։
  • Ղեկավարել գործող տեխնոլոգիաների արդիականացման, թվային փոխակերպման և հնացած տեխնոլոգիական լուծումների փոխարինման գործընթացները։
  • Ապահովել ընկերության վերահսկողությունը ծրագրային ապահովման սկզբնաղբյուր կոդի (source code), համակարգերի տեխնիկական փաստաթղթերի, կարգավորումների, մասնագիտական գիտելիքների և տեխնոլոգիական այլ կարևոր ռեսուրսների նկատմամբ։

Տեղեկատվական անվտանգություն, ռիսկերի կառավարում և համապատասխանություն

  • Տեղեկատվական անվտանգության, ռիսկերի կառավարման և համապատասխանության պատասխանատու ստորաբաժանումների հետ համագործակցությամբ ապահովել անհրաժեշտ տեխնիկական և կիբերանվտանգության վերահսկողության միջոցների ներդրումը։
  • Բացահայտել, գնահատել և կառավարել ՏՏ ոլորտի էական ռիսկերը, անվտանգության խոցելիությունը, տեխնիկական պարտքը (technical debt), ինչպես նաև այլ համակարգերից և տեխնոլոգիաներից կախվածության հետ կապված ռիսկերը՝ ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ։
  • Աջակցել կարգավորող մարմինների ստուգումներին, ներքին և արտաքին աուդիտներին՝ ապահովելով ՏՏ ոլորտին առնչվող բացահայտված խնդիրների և համաձայնեցված թերությունների ժամանակին վերացումը։

Բիզնեսի անընդհատություն և գործառնական կայունություն

  • Ապահովել կարևորագույն ՏՏ համակարգերի և ծառայությունների պահուստային բաղադրիչների, տվյալների կրկնօրինակման, վերականգնման և արտակարգ իրավիճակներից հետո աշխատանքի վերականգնման անհրաժեշտ հնարավորությունները։
  • Մշակել և պահպանել ՏՏ համակարգերի վերականգնման պլանները (Disaster Recovery)՝ ընկերության գործունեության անընդհատության ապահովման պահանջներին համապատասխան։
  • Ապահովել համակարգերի վերականգնման ժամանակի (RTO) և վերականգնման կետի (RPO) սահմանված նպատակային ցուցանիշների տեխնիկական իրագործելիությունը և դրանց պարբերական փորձարկումը։
  • Բացահայտել և նվազեցնել համակարգերի խափանման միասնական կետերի (single points of failure) և տեխնոլոգիական էական կախվածությունների հետ կապված ռիսկերը։

Տեխնոլոգիական մատակարարների կառավարում

  • Վերահսկել կարևորագույն տեխնոլոգիական մատակարարների, արտաքին պատվիրակված ծառայությունների, ծրագրային ապահովման մատակարարների, լիցենզիաների և տեխնիկական սպասարկման պայմանագրերի կառավարումը։
  • Մասնակցել ՏՏ գնումների և մատակարարների ընտրության գործընթացներին՝ սահմանելով համապատասխան տեխնիկական պահանջներն ու ծառայությունների մատուցման մակարդակի համաձայնագրերը (SLA)։
  • Կառավարել տեխնոլոգիական մատակարարներից չափազանց մեծ կախվածության, մատակարարների կենտրոնացման, ինչպես նաև ծառայությունների փոխանցման կամ դադարեցման հետ կապված ռիսկերը։
  • Ապահովել, որ արտաքին մատակարարներին պատվիրակված ՏՏ ծառայությունները չհանգեցնեն ընկերության համար կարևոր մասնագիտական գիտելիքների կամ վերահսկողության անընդունելի կորստի։

Թիմի ղեկավարում և կազմակերպչական զարգացում

  • Ղեկավարել և զարգացնել ՏՏ թիմը՝ հստակ սահմանելով աշխատակիցների դերերը, պարտականություններն ու պատասխանատվության շրջանակները։
  • Ապահովել առանցքային ՏՏ պաշտոնների համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների առկայությունը, աշխատակիցների փոխարինելիությունը և գիտելիքների արդյունավետ փոխանցումը։
  • Խթանել հուսալիության, անվտանգության, պատասխանատվության, սպասարկման բարձր որակի և շարունակական բարելավման մշակույթը։
  • Համակարգել ՏՏ ստորաբաժանման աշխատանքը ընկերության մյուս ստորաբաժանումների և վերահսկողական գործառույթներ իրականացնող թիմերի հետ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, ծրագրային ապահովման ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ծրագրային ապահովման մշակման, ՏՏ կամ տեխնոլոգիաների կառավարման ոլորտում, որից առնվազն 5 տարին՝ բարձր ղեկավար պաշտոններում։
  • Մի քանի ծրագրային մշակման և ՏՏ թիմեր ղեկավարելու հաստատված փորձ։
  • Կորպորատիվ ՏՏ համակարգերի ճարտարապետության (Enterprise Architecture), բաշխված համակարգերի (Distributed Systems), միկրոսերվիսների (Microservices), API-ների, ինչպես նաև ամպային և տեղային (on-premises) ենթակառուցվածքների խորքային իմացություն։
  • Բարձր հասանելիություն պահանջող և ընկերության գործունեության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի կառավարման փորձ։
  • Ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի (SDLC), DevOps, CI/CD մոտեցումների և ծրագրային մշակման ժամանակակից գործելակերպերի լավ իմացություն։
  • Կիբերանվտանգության, ՏՏ կառավարման, արտակարգ իրավիճակներից հետո համակարգերի վերականգնման և գործառնական կայունության սկզբունքների իմացություն։
  • Տեխնոլոգիական ռազմավարության մշակման, բյուջետավորման, մատակարարների կառավարման և լայնածավալ տեխնոլոգիական վերափոխման ծրագրերի իրականացման փորձ։
  • Ղեկավարման, հաղորդակցման, վերլուծական մտածողության և որոշումների կայացման զարգացած հմտություններ։
  • Երկարաժամկետ տեխնոլոգիական ռազմավարությունն ընթացիկ գործառնական և բիզնես առաջնահերթությունների հետ արդյունավետ համադրելու կարողություն։
  • Բանկային, ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), ֆինանսական ծառայությունների կամ խիստ կարգավորվող այլ ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես զգալի առավելություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25 նոյեմբեր 2026թ.