Արմավիր մասնաճյուղ վարկային մասնագետ

Город
Армавир
Опубликовано
11.11.2026
Дедлайн
27.12.2026
Обнаружено finjob
12.11.2026
Последнее подтверждение на источнике
22.11.2026 (11 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Պաշտոն՝ Վարկային մասնագետ, Արմավիր մ/ճ աշխատելու համար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է վարկային մասնագետ: Վարկային մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում՝ վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
  • նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ -հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
  • վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
  • վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
  • վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
  • տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
  • ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
  • Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթներ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Похожие вакансии

Все вакансии CARD AgroCredit · 4