Հետգործառնական մասնագետներ

Опубликовано
17.11.2026
Дедлайн
30.12.2026
Обнаружено finjob
18.11.2026
Последнее подтверждение на источнике
22.11.2026 (11 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Պաշտոն Հետգործառնական բաժնի մասնագետ Աշխարհագրական տարածք` Մասիս քաղաքում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Իրականացնել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում,
  • Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր,
  • վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ,
  • ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձը բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում ցանկալի է,
  • Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն,
  • Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office),
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում `տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ Մասիս մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

Похожие вакансии

Все вакансии CARD AgroCredit · 4