Ավագ մասնագետ
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
- Подразделение
- Ֆինանսատնտեսագիտական բաժին
- Занятость
- Временная
- Опыт
- от 1 года · Senior / Старший
- Зарплата
- 221 312
- Опубликовано
- 12.11.2026
- Дедлайн
- 17.11.2026
- Обнаружено finjob
- 12.11.2026
- Последнее подтверждение на источнике
- 17.11.2026 (5 дн назад)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի ավագ մասնագետը ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ ավագ մասնագետներից մեկը:
Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- Մասնակցում է Կոմիտեի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտի կազմման աշխատանքերին.
- Մասնակցում է Կոմիտեի բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքներին.
- Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվները, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկություններ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, և իրականացնում է դրանց մուտքագրումը գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի» էլեկտրոնային համակարգ,
- Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի տարեկան գնումների պլանը, իրականացնում է գնումների պլանի էլեկտրոնային գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման և դրանցում փոփոխությունների կատարման աշխատանքները.
- Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Կոմիտեի գանձնապետական հաշվին փոխանցելու նպատակով՝ կազմում և գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի էլեկտրոնային համակարգ է մուտքագրում համապատասխան վճարման հայտը.
- Իրականացնում է Կոմիտեի ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական), այդ թվում՝ տարեկան սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ բացատրագրերի կազմումը.
- Մասնակցում է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը՝ Կոմիտեի տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունների վերլուծական մասում ներառելու նպատակով,
- Պատրաստում է բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր:
Իրավունքները
- Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի պատշաճ կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
- Կոմիտեի բաժինների կողմից տրվող հայտ-պահանջագրերի ժամանակին և ամբողջական ստացման, հայտերի ճշտման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության ստացման իրավունք.
- Վճարման հայտերի կազմման նպատակով համապատասխան բաժիններից ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացման իրավունք.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
- Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի չափաքանակների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք.
- Կոմիտեի ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական), այդ թվում՝ տարեկան սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ բացատրագրերի կազմման նպատակով համապատասխան բաժիններից անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն, հիմնավորումներ պահանջելու իրավունք.
- Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, պարզաբանումներ նախապատրաստելու իրավունք:
Պարտականությունները
- Ուսումնասիրել Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման համար ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
- Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մասով համապատասխան ծրագրի գծով հայտերի կազմում.
- Համապատասխան ծրագրի գծով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.
- Գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի, ինչպես նաև գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքների իրականացում.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների իրականացում.
- Ամսական կտրվածքով տրվող վճարման հայտերի կազմում.
- Կոմիտեի ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական), այդ թվում՝ տարեկան սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ բացատրագրերի կազմում.
- ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու նպատակով սահմանված գնահատող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.
- Կոմիտեի ֆինանասատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
- Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների պատշաճ և ժամանակին կատարում.
- վիճակագրական գաղտնիքի պահպանման ապահովում:
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ենթաոլորտ: Տնտեսագիտություն
Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ 1 տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար:
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված ՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաատող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն:
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների,ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների ներկայացուցիչների հետ:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
221312
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար