Вакансия закрыта (expired: deadline_passed)

ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Адрес
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Занятость
Договор
Опубликовано
17.11.2026
Дедлайн
20.11.2026
Обнаружено finjob
18.11.2026
Последнее подтверждение на источнике
20.11.2026 (2 дн назад)

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետի կողմից իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն Նախարարությունում ՀՆԿ գործառույթի ամրապնդմանը և զարգացմանը։ Մասնավորապես, փորձագետը կնպաստի գործող ինստիտուցիոնալ և կարգավորիչ շրջանակների կատարելագործմանը, ներդրումային ծրագրերի գնահատման և ընտրության գործընթացների որակի բարձրացմանը, հանրային ներդրումների վերաբերյալ տվյալների բազայի արդյունավետ վարմանը և վերլուծությանը, ինչպես նաև Հանրային ներդրումների կառավարման կոմիտեի աշխատանքների կազմակերպմանն ու մեթոդաբանական աջակցությանը։

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։

Փորձագետի պարտականությունները

  • Մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հայեցակարգերի որակի ստուգման աշխատանքներին՝ հատկապես ֆինանսական հիմնավորվածության տեսանկյունից.
  • Իրականացնել հանրային ներդրումային ծրագրերի ֆինանսական վերլուծություններ, այդ թվում՝ ծախս-արդյունք վերլուծություններ և այլ անհրաժեշտ հաշվարկներ.
  • Մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի մշակման փուլում ֆինանսական հաշվարկների իրականացման ուղեցույցների պատրաստման աշխատանքներին.
  • Գնահատել հանրային ներդրումային ծրագրերի ֆինանսական ցուցանիշների համապատասխանությունը հարկաբյուջետային քաղաքականությանը և առկա հարկաբյուջետային տարածքին.
  • Մասնակցել իրականացման փուլում գտնվող ծրագրերի մշտադիտարկման աշխատանքներին:

Փորձագետին ներկայացվող պահանջները

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների կամ պետական կառավարման կամ հարակից ոլորտների.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա կամ տնտեսական վերլուծության, բյուջետավորման, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.
  • Համապատասխան իրավական ակտերի իմացություն («Բյուջետային համակարգի մասին» օրենք, ՀՀ կառավարության 2023թ. N 175 որոշում և այլն).
  • Տնտեսական և ֆինանսական տվյալները մշակելու և վերլուծելու կարողություն.
  • Պետական ներդրումային նախագծերի գնահատման և ծախս-օգուտ վերլուծության իմացություն.
  • Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն.
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, Excel, PowerPoint; տնտեսական մոդելավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 17-20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։

Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
  • Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
  • Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 149 սենյակ հեռ.` 091299204:

ՀՐԱՄԱՆ

Файлы

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 25.11.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 23.11.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 23.11.2026HY
221 312
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 23.11.2026HY
267 072 AMD