ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
- Address
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
- Employment
- Contract
- Published
- 17.11.2026
- Deadline
- 20.11.2026
- Found by finjob
- 18.11.2026
- Last confirmed at source
- 20.11.2026 (2 d ago)
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետի կողմից իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն Նախարարությունում ՀՆԿ գործառույթի ամրապնդմանը և զարգացմանը։ Մասնավորապես, փորձագետը կնպաստի գործող ինստիտուցիոնալ և կարգավորիչ շրջանակների կատարելագործմանը, ներդրումային ծրագրերի գնահատման և ընտրության գործընթացների որակի բարձրացմանը, հանրային ներդրումների վերաբերյալ տվյալների բազայի արդյունավետ վարմանը և վերլուծությանը, ինչպես նաև Հանրային ներդրումների կառավարման կոմիտեի աշխատանքների կազմակերպմանն ու մեթոդաբանական աջակցությանը։
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։
Փորձագետի պարտականությունները
- Մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հայեցակարգերի որակի ստուգման աշխատանքներին՝ հատկապես ֆինանսական հիմնավորվածության տեսանկյունից.
- Իրականացնել հանրային ներդրումային ծրագրերի ֆինանսական վերլուծություններ, այդ թվում՝ ծախս-արդյունք վերլուծություններ և այլ անհրաժեշտ հաշվարկներ.
- Մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի մշակման փուլում ֆինանսական հաշվարկների իրականացման ուղեցույցների պատրաստման աշխատանքներին.
- Գնահատել հանրային ներդրումային ծրագրերի ֆինանսական ցուցանիշների համապատասխանությունը հարկաբյուջետային քաղաքականությանը և առկա հարկաբյուջետային տարածքին.
- Մասնակցել իրականացման փուլում գտնվող ծրագրերի մշտադիտարկման աշխատանքներին:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների կամ պետական կառավարման կամ հարակից ոլորտների.
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա կամ տնտեսական վերլուծության, բյուջետավորման, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.
- Համապատասխան իրավական ակտերի իմացություն («Բյուջետային համակարգի մասին» օրենք, ՀՀ կառավարության 2023թ. N 175 որոշում և այլն).
- Տնտեսական և ֆինանսական տվյալները մշակելու և վերլուծելու կարողություն.
- Պետական ներդրումային նախագծերի գնահատման և ծախս-օգուտ վերլուծության իմացություն.
- Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն.
- Համակարգչային գրագիտություն (MS Office, Excel, PowerPoint; տնտեսական մոդելավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 17-20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
- Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
- Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 149 սենյակ հեռ.` 091299204:
ՀՐԱՄԱՆ