Աբովյան մասնաճյուղի Վարկային մասնագետ

Город
Абовян
Дедлайн
19.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ, այդ թվում համայնքներ այցելության միջոցով
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,

համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ

Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության 1/35 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Աբովյան մասնաճյուղ կամ դիմել հետևյալ հղումով.

https://staff.am/abovyan-masnachyowghi-varkayin-masnaget-6

Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

Похожие вакансии

Все вакансии Aregak · 3