Գյումրու մասնաճյուղի Վարկային մասնագետ
- Город
- Гюмри
- Дедлайн
- 14.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (11 ч назад)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
- գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ, այդ թվում համայնքներ այցելության միջոցով,
- կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
- կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
- աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
- աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
- ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
- իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
- նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
- ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
- ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ
Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուսայելյան փող․, 38/2 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Գյումրի մասնաճյուղ կամ դիմել հետևյալ հղումով.
https://staff.am/gyowmrow-masnachyowghi-varkayin-masnaget-3
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները: