Պրոդուկտ մենեջեր
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 13.10.2026 (12 h ago)
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է գույքային ապահովագրության տեսակներով պրոդուկտ մենեջեր:
Աշխատանքային պարտականություններ․
- Ապահովագրական շուկայի ուսումնասիրություն՝ պոտենցիալ պահանջարկի և շուկայի հավանական հատվածների համեմատական վերլուծություն, ինչպես նաև հիմնական մրցակիցների համանման պրոդուկտների վերլուծություն։
- Նոր ապահովագրական պրոդուկտների մշակում և պրոդուկտների ներդրում համակարգ և կնքման գործընթացի ավտոմատացում՝
- Տվյալների ուսումնասիրություն ու վերլուծություն,
- Պրոդուկտի սակագնի հաշվարկ, ռիսկերի և պայմանների մշակում,
- Պրոդուկտի տեխնիկական բնութագրի կազմում,
- Տեխնիկական առաջադրանքի կազմում ՏՏ բաժնի և Լայթ MS համակարգի համար։
- Գործող պրոդուկտների փոփոխություն/բարելավում/ակցիաներ ելնելով արդյունքներից (վնասաբերություն, վաճառքներ, խնդիրներ պրոդուկտում)։
- Պրոդուկտների հետ կապված աջակցություն/առաջացող հարցերի պարզաբանում, իրազեկում հաստատված, ներդրված և փոփոխված պրոդուկտների վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին։
- Պրոդուկտների պարբերաբար մոնիթորինգ, խնդիրների բացահայտում և շահագրգիռ կողմերին տեղեկացում։
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն կրթություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ցանկալի է ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ
- Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
- Վերլուծելու ունակություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
Լրացնել հայտադիմումը