Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 14.10.2026 (4 h ago)
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ:
Աշխատանքային պարտականություններ․
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային փաստաթղթաշրջանառությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների։
- Իրականացնել նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացը կիրառելով հավաքագրման տարբեր գործիքներ։
- Պատրաստել նոր ընդունվող աշխատակիցների փաթեթները։
- Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը։
- Մասնակցել Անձնակազմի կառավարման բաժնի կողմից իրականացվող տարբեր նախագծերին և կազմակերպչական գործընթացներին:
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման կամ իրավագիտության ոլորտում),
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպչական հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն․
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
- Գործնական շփման էթիկա,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
Լրացնել հայտադիմումը