Պրոդուկտ մենեջեր

Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է գույքային ապահովագրության տեսակներով պրոդուկտ մենեջեր:

Աշխատանքային պարտականություններ․

  • Ապահովագրական շուկայի ուսումնասիրություն՝ պոտենցիալ պահանջարկի և շուկայի հավանական հատվածների համեմատական վերլուծություն, ինչպես նաև հիմնական մրցակիցների համանման պրոդուկտների վերլուծություն։
  • Նոր ապահովագրական պրոդուկտների մշակում և պրոդուկտների ներդրում համակարգ և կնքման գործընթացի ավտոմատացում՝
  • Տվյալների ուսումնասիրություն ու վերլուծություն,
  • Պրոդուկտի սակագնի հաշվարկ, ռիսկերի և պայմանների մշակում,
  • Պրոդուկտի տեխնիկական բնութագրի կազմում,
  • Տեխնիկական առաջադրանքի կազմում ՏՏ բաժնի և Լայթ MS համակարգի համար։
  • Գործող պրոդուկտների փոփոխություն/բարելավում/ակցիաներ ելնելով արդյունքներից (վնասաբերություն, վաճառքներ, խնդիրներ պրոդուկտում)։
  • Պրոդուկտների հետ կապված աջակցություն/առաջացող հարցերի պարզաբանում, իրազեկում հաստատված, ներդրված և փոփոխված պրոդուկտների վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին։
  • Պրոդուկտների պարբերաբար մոնիթորինգ, խնդիրների բացահայտում և շահագրգիռ կողմերին տեղեկացում։

Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.

  • Բարձրագույն կրթություն,
  • Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ցանկալի է ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
  • Վերլուծելու ունակություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։

Լրացնել հայտադիմումը

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Rego Insurance · 3