Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ

Found by finjob
11.11.2026
Last confirmed at source
21.11.2026 (1 d ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Նաիրի ինշուրանս Ընկերությունը ավելի է ընդլայնում Հաճախորդների աջակցման բաժինը, ուստի շարունակում ենք փնտրել նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող աշխատակցի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ թիմ։

Աշխատանքային պարտականություններ

  • Ընդունել Հաճախորդների աջակցման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը
  • Նույնականացնել հաճախորդին, պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը
  • Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
  • Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
  • Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով "Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ":

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։