Անդերրայթինգի մասնագետ
- Experience
- 3+ years
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 14.10.2026 (2 h ago)
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու Անդերրայթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի ապահովագրական ռիսկերի վերլուծության և գնահատման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովագրության ենթակա ռիսկերի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում՝ Ընկերության սահմանած չափանիշների և լիազորությունների շրջանակում
- Նոր և գործող ապահովագրական պայմանագրերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և վերակնքումների անդերրայթինգ
- Ապահովագրության հայտերի և ռիսկին վերաբերող տեղեկատվության համապարփակ վերլուծություն
- Ապահովագրական ռիսկերի ընդունելիության վերաբերյալ որոշումների կայացում և համապատասխան ապահովագրական պայմանների սահմանում
- Ռիսկի առանձնահատկություններին համապատասխան ապահովագրական ծածկույթի, սահմանափակումների, բացառությունների և այլ պայմանների սահմանում
- Բարդ, բարձրարժեք և ոչ ստանդարտ ռիսկերի գնահատում, ռիսկերի նվազեցման հնարավոր միջոցների վերաբերյալ առաջարկների ներկայացում
- Ապահովագրական պորտֆելի և առանձին ապահովագրական պրոդուկտների ցուցանիշների, այդ թվում՝ վնասաբերության վերլուծություն և շարունակական մոնիթորինգ
- Նոր ապահովագրական պրոդուկտների մշակման և գործող պրոդուկտների կատարելագործման գործընթացում մասնագիտական ներգրավվածություն
- Վաճառքի և այլ ստորաբաժանումներին ապահովագրական ռիսկերի, պրոդուկտների և անդերրայթինգի պայմանների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
- Անդերրայթինգի վերաբերյալ որոշումների պատշաճ հիմնավորման, փաստաթղթավորման և ներքին պահանջներին համապատասխանության ապահովում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Ապահովագրության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ անդերրայթինգի ուղղությամբ
- Ապահովագրական պրոդուկտների, ռիսկերի գնահատման և անդերրայթինգի սկզբունքների իմացություն
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն
- Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
- Բանակցելու կարողություն
- Պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- MS Excel-ի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն
- CII միջազգային որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Անդերրայթինգի մասնագետ»:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: