Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ
- Հայտնաբերվել է finjob-ում
- 11.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (11 ժամ առաջ)
Նաիրի ինշուրանս Ընկերությունը ավելի է ընդլայնում Հաճախորդների աջակցման բաժինը, ուստի շարունակում ենք փնտրել նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող աշխատակցի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ թիմ։
Աշխատանքային պարտականություններ
- Ընդունել Հաճախորդների աջակցման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը
- Նույնականացնել հաճախորդին, պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը
- Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում
- Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին
- Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
- Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով "Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ":
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։