Տեխնիկական սպասարկման մասնագետ
- City
- Yerevan
- Employment
- Full-time
- Experience
- 2+ years
- Deadline
- 13.12.2026
- Found by finjob
- 18.11.2026
- Last confirmed at source
- 19.11.2026 (3 d ago)
easy ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մենք փնտրում ենք պատասխանատու թեկնածուի, ով ունի տեխնիկական սարքավորումների վերանորոգման փորձ, արագ կողմնորոշվելու և թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։
easy-ն ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու անընդմեջ զարգանալու ցանկությունն ու ձգտումը։
Աշխատանքային պարտականություններ
- Իրեն կցված վճարային տերմինալների տեխնիկական և ծրագրային սպասարկում։
- Վճարային տերմինալների ախտորոշում, խնդիրների հայտնաբերում և կարգավորում, պահեստամասերի մասնակի կամ ամբողջական փոխարինում։
- Վճարային տերմինալների տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
- Անմիջական ղեկավարի կողմից տրված առանձին հանձնարարությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Տեխնիկական կրթություն (բարձրագույն կամ միջին մասնագիտական)։
- Էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և մեխանիկայի վերաբերյալ գիտելիքներ։
- Համակարգչային գիտելիքներ և Windows օպերացիոն համակարգի իմացություն։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սարքավորումների վերանորոգման ոլորտում։
- Կարգապահություն, պատասխանատվություն և նվիրվածություն։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Սեփական ավտոմեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։