Տնտեսական հարցերի և պահեստի բաժնի օգնական
- City
- Yerevan
- Employment
- Full-time
- Deadline
- 13.12.2026
- Found by finjob
- 18.11.2026
- Last confirmed at source
- 19.11.2026 (3 d ago)
easy ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տնտեսական հարցերի և պահեստի բաժնի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված թեկնածուի, ով ունի թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ, պատրաստ է աջակցել պահեստի և գրասենյակի ամենօրյա աշխատանքներին։
easy-ն ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու նորարարությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունում, քանակական և որակական ստուգում, ինչպես նաև ըստ պահանջի դրանց բացթողում համապատասխան բաժիններին։
- Պահեստում առկա ապրանքանյութական արժեքների պարբերական հաշվառում, մնացորդների վերահսկում և տվյալների մուտքագրում համակարգ։
- Պահեստում ապրանքների դասավորվածության, մաքրության և անվտանգության կանոնների պահպանում։
- Գրասենյակի կամ տարածքի տնտեսական սարքավորումների (սուրճի մեքենաներ, ջրի ապարատներ, լուսավորություն) սարքին վիճակի վերահսկում։
- Գրասենյակում կենցաղային կամ տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և դրանց կարգավորում (ընթացիկ նորոգումներ)։
- Անհրաժեշտության դեպքում գրասենյակում առաջացած փոքր տեխնիկական և կենցաղային խնդիրների կարգավորում կամ դրանց լուծման կազմակերպում։
- Ըստ անհրաժեշտության՝ մասնակցություն գնումների գործընթացին և աջակցություն համապատասխան կազմակերպչական աշխատանքներին։
- Անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Ազնվություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արդյունավետ արձագանքելու ունակություն։
- Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն։
- Պահեստային մնացորդների հաշվառման և ստուգման հմտություն։
- Microsoft Excel-ի բազային իմացություն։
- Տեխնիկական և կենցաղային փոքր խնդիրներ ինքնուրույն կարգավորելու գործնական հմտություններ։
- Պահեստում կամ վարչատնտեսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։