Տեխնիկական սպասարկման մասնագետ

Город
Ереван
Занятость
Полная занятость
Опыт
от 2 лет
Дедлайн
13.12.2026
Обнаружено finjob
18.11.2026
Последнее подтверждение на источнике
19.11.2026 (3 дн назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

easy ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մենք փնտրում ենք պատասխանատու թեկնածուի, ով ունի տեխնիկական սարքավորումների վերանորոգման փորձ, արագ կողմնորոշվելու և թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։

easy-ն ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու անընդմեջ զարգանալու ցանկությունն ու ձգտումը։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրեն կցված վճարային տերմինալների տեխնիկական և ծրագրային սպասարկում։
  • Վճարային տերմինալների ախտորոշում, խնդիրների հայտնաբերում և կարգավորում, պահեստամասերի մասնակի կամ ամբողջական փոխարինում։
  • Վճարային տերմինալների տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված առանձին հանձնարարությունների կատարում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Տեխնիկական կրթություն (բարձրագույն կամ միջին մասնագիտական)։
  • Էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և մեխանիկայի վերաբերյալ գիտելիքներ։
  • Համակարգչային գիտելիքներ և Windows օպերացիոն համակարգի իմացություն։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սարքավորումների վերանորոգման ոլորտում։
  • Կարգապահություն, պատասխանատվություն և նվիրվածություն։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Սեփական ավտոմեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Похожие вакансии

Все вакансии EasyPay · 9