Մասնաճյուղային ցանցի մասնագետ
- City
- Yerevan
- Department
- Մասնաճյուղային ցանց
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 13.10.2026 (12 h ago)
ՊԱՇՏՈՆ
Մասնագետ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Մասնաճյուղային ցանց
ՎԱՅՐ
ք. Երևան
Աշխատանքային պարտականություններ
- հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
- հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
- բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
- բանկային փոխանցումների կատարում,
- բանկային հաշիվների բացում և վարում,
- ավանդների ընդունում,
- կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
- հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:
Ներկայացվող պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- բանկային գործի իմացություն,
- հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- զարգացած համակարգչային հմտություններ,
- բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
- հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- լարված աշխատանք կատարելու ունակություն:
Արտոնությունների փաթեթ
- բժշկական ապահովագրություն,
- կորպորատիվ միջոցառումներ,
- արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
- բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Երևան մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: