Փոքր բիզնեսի վաճառքների բաժնի պետ
- City
- Yerevan
- Department
- Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտ
- Employment
- Temporary
- Experience
- 3+ years · Head / Director
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 13.10.2026 (12 h ago)
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտ
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և արդյունավետ ղեկավարել Բաժնի գործունեությունը, ապահովել սահմանված նպատակների իրականացումը, իրականացնել աշխատանքի պլանավորում և օպերատիվ կառավարումը,
- Վերահսկել Բաժնի գործունեության շրջանակներում առաջադրված խնդիրների, հանձնարարականների, Բանկի ներքին որոշումների և հրամանների կատարման ընթացքը,
- Համակարգել Բաժնի աշխատակիցների աշխատանքը, սահմանել առաջադրանքներ, տրամադրել անհրաժեշտ ցուցումներ և վերահսկել դրանց կատարման որակը,
- Ստորագրել ծառայողական փաստաթղթեր և պաշտոնական գրագրություն՝ վերապահված լիազորությունների շրջանակում,
- Մշակել առաջարկություններ Բաժնի աշխատակիցների զարգացման, մոտիվացիայի, աշխատանքի արդյունավետության գնահատման, ինչպես նաև ստորաբաժանման կադրային կազմի ձևավորման և փոփոխությունների վերաբերյալ,
- Ապահովել Բաժնի գործառույթների և խնդիրների արդյունավետ իրականացումը՝ Բանկի ռազմավարական նպատակներին համապատասխան,
- Ձևավորել, զարգացնել և պահպանել երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ փոքր բիզնեսի հաճախորդների հետ,
- Կազմակերպել և համակարգել փոքր բիզնեսի հաճախորդների հետ համագործակցությունը բոլոր փուլերում, ներառյալ գործարքների ուղեկցումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը,
- Նախաձեռնել և մասնակցել փոքր բիզնեսի հաճախորդների համար նոր բանկային պրոդուկտների և ծառայությունների մշակմանը, ներդրմանը և առաջխաղացմանը,
- Ապահովել փոքր բիզնեսի ուղղությամբ բիզնես-պլանով սահմանված քանակական և որակական ցուցանիշների կատարումը,
- Վերլուծել ստորաբաժանման գործունեության արդյունքները, բացահայտել բիզնես գործընթացների արդյունավետության և հաճախորդների սպասարկման որակի բարելավման հնարավորությունները,
- Համագործակցել Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ընդհանուր բիզնես նպատակների իրականացման և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովման նպատակով,
Ապահովել Բաժնին վերապահված խնդիրների ժամանակին և որակյալ իրականացումը։
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
- Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Կազմակերպչական բարձր ունակություններ,
- Ռազմավարական մտածողություն,
- Վերլուծական մտածողություն,
- Արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Կոնտակտային կենտրոնի մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: