Մասնաճյուղային ցանցի մասնագետ

Քաղաք
Երևան
Ստորաբաժանում
Մասնաճյուղային ցանց
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (11 ժամ առաջ)

ՊԱՇՏՈՆ

Մասնագետ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

Մասնաճյուղային ցանց

ՎԱՅՐ

ք. Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
  • հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
  • Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
  • հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
  • բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
  • բանկային փոխանցումների կատարում,
  • բանկային հաշիվների բացում և վարում,
  • ավանդների ընդունում,
  • կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
  • հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:

Ներկայացվող պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • բանկային գործի իմացություն,
  • հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • զարգացած համակարգչային հմտություններ,
  • բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
  • հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • լարված աշխատանք կատարելու ունակություն:

Արտոնությունների փաթեթ

  • բժշկական ապահովագրություն,
  • կորպորատիվ միջոցառումներ,
  • արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
  • լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
  • բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Երևան մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները VTB Bank (Armenia) · 6