ՓՄՁ բիզնեսի խորհրդատու (ք. Երևան)

Քաղաք
Երևան
Հասցե
ք. Երևան
Փորձ
առնվազն 2 տարի
Վերջնաժամկետ
31.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (2 ժամ առաջ)

Աշխատանքային պարտականություններ

  • Պոտենցիալ հաճախորդներ բացահայտելու և ներգրավելու ուղղությամբ միջոցառումների պլանավորում, թիրախավորում և ձեռնարկում,
  • ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդներին բանկի պրոդուկտների նպատակային վաճառքների իրականացում,
  • Խաչաձև և վերադիր վաճառքներ իրականացնելու միջոցով գործող հաճախորդների պրոդուկտային ծանրաբեռնվածության մակարդակի բարձրացում,
  • Վարկերի, վարկային գծերի և Բանկի այլ պրոդուկտների դիմումների ընդունում և պրոդուկտի տրամադրման շղթայի անխափան ընթացքի ապահովում,
  • Հաճախորդների տվյալների կառավարման և ընթացիկ թարմացումների իրականացում, Բանկի պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մուտքագրում Բանկի տվյալների բազայում,
  • Մասնագետին կցված հաճախորդների պորտֆելի կառավարում, ներառյալ՝ պլանավորում, մոնիթորինգ և վերլուծություն, ապահովելով պորտֆելի արդյունավետության բարելավումը,
  • Անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում,
  • Բանկի թվային և հեռահար ծառայությունների (բջջային և ինտերնետային ծառայություններ, բան¬կոմատներ, կանխիկի ընդունման տերմինալներ և այլն) կիրառման խթանում,
  • ՓՄՁ շուկայի և ոլորտային զարգացումների մշտադիտարկում, մրցակցային միջավայրի վերլուծության և վաճառքի գործընթացը բարելավելու նպատակով առաջարկությունների իրականացում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների և այլ հարակից ոլորտներում,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),
  • B2B վաճառքի տեխնիկաների իմացություն (SPIN, AIDA, խաչաձև վաճառք, առարկությունների կառավարում և այլն),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
  • Ներկայացուցչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն

Պայմաններ

  • Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
  • Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
  • Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ACBA Bank · 14