Սպասարկման որակի մոնիթորինգի համակարգող
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Վերջնաժամկետ
- 30.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Ամերիաբանկի սպասարկման որակի հավաստման ծառայությունը փնտրում է սպասարկման որակի մոնիթորինգի համակարգողի` Ամերիաբանկում սպասարկման որակը և մշակույթը բարելավելու, պահպանելու և զարգացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններ
Մասնաճյուղերի մոնիթորինգ (երևանյան և մարզային մասնաճյուղեր)
- Պարբերաբար այցելել բանկի երևանյան և մարզային մասնաճյուղեր` սպասարկման որակի մոնիթորինգի նպատակով, բացահայտել թերությունները և դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
- Կազմել մոնիթորինգի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ` ներառելով վիճակագրական և վերլուծական տվյալները, բացահայտված ռիսկերը և առաջարկվող լուծումները
- Կատարել այլ հանձնարարություններ
Սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և աշխատանքներ
- Բացահայտել և ներկայացնել սպասարկման գործընթացներում առկա բացթողումները, առաջարկել լուծումներ և բարելավումներ
- Մասնակցել Կոնտակտային կենտրոնի մոնիթորինգի նախագծերին, իրականացնել հեռախոսազանգերի ձայնագրությունների մոնիթորինգ և կազմել Կոնտակտային կենտրոնի մոնիթորինգի հաշվետվություններ
- Համակարգել «Գաղտնի գնորդ» նախագիծը, այդ թվում իրականացնել ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրություն և մոնիթորինգ, մշակել սցենարներ և իրավիճակներ գաղտնի գնորդների համար և կատարել այլ աշխատանքներ
- Աջակցել հաճախորդների հավատարմության և հաճախորդների փորձառության (NPS/CEI) վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացում, վերլուծել հեռախոսազանգերը և տվյալների բազան
- Մասնակցել Բանկում սպասարկման որակի բարելավմանն ուղղված այլ նախագծերում
- Կատարել այլ հանձնարարություններ
Բողոքներին և պահանջներին արձագանքում
- Աջակցել բողոքներին և պահանջներին արձագանքելու գործընթացին, այդ թվում CRM համակարգում հաճախորդների հարցումներին և բողոքներին առնչվող տվյալների մուտքագրմանը, թարմացմանը, վերահսկել հաճախորդին առնչվող հետագա գործընթացը (ըստ անհրաժեշտության), ինչպես նաև Բանկի ստորաբաժանումների կողմից բողոքների ուսումնասիրության, հնարավոր լուծումների քննարկման և այլ գործընթացները
- Կազմել բողոքների պատասխան նամակներ
- Ըստ անհրաժեշտության, նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ` հետագայում նմանատիպ բողոքները կանխելու նպատակով
- Կատարել այլ հանձնարարություններ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների կամ հասարակագիտության ոլորտում
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ֆինանսական հաստատությունում
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
- Զարգացած հաղորդակցման հմտությունները և հաճախորդների սպասարկման սկզբունքների և չափանիշների գերազանց իմացությունը նշված աշխատատեղին ներկայացվող հիմնական պահանջներն են:
- Վարորդական իրավունքի վկայականի և անձնական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ տեղեկություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հանդիպման