Մոնիթորինգի կրտսեր մասնագետ
- Փորձ
- Junior
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (2 ժամ առաջ)
ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու, ուշադիր և նախաձեռնող մոնիթորինգի կրտսեր մասնագետի։ Այս պաշտոնը կարևոր է լիզինգային պորտֆելի ընթացիկ վերահսկման, հաճախորդների պարտավորությունների և պայմանագրային պայմանների մոնիթորինգի, հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերման և դրանց արդյունավետ կառավարման գործընթացին աջակցելու համար։
Հիմնական պարտականություններ
Իրականացնել լիզինգի առարկաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆինանսական մոնիթորինգ
Վերահսկել լիզինգի առարկաների ապահովագրական պատահարները
Մասնակցել լիզինգի առարկաների հանձնման-ընդունման գործընթացին
Կազմակերպել շարժական գույքի և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընկերության իրավունքների գրանցումը
Իրականացնել ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Սթրեսակայունություն և ինքնակառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Զարգացած համակարգչային հմտություններ
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն
- Լարված աշխատանքային պայմաններում աշխատելու կարողություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող թեկնածուի մակարդակ՝
Junior
Մասնագիտական հմտություններ
Մոնիթորինգ և գնահատում
Անձնական հմտություններ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
Վերլուծական հմտություններ
- Թիմային աշխատանք
- Արագ սովորելու ունակություն
- Սահմանված ժամկետները պահպանելու կարողություն
Լրացուցիչ տեղեկատվություն՝
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես՝ բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն։