Ծառայությունների որակի ապահովման առաջատար մասնագետ

Քաղաք
Երևան
Ստորաբաժանում
Տնօրինության գրասենյակ
Փորձ
Senior / Ավագ
Հրապարակվել է
13.10.2026
Վերջնաժամկետ
30.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող Ծառայությունների որակի ապահովման առաջատար մասնագետի, ով կգլխավորի Ընկերությունում սպասարկման որակի ապահովման և հաճախորդների բողոքների կառավարման համակարգի, մեթոդաբանության ու հաշվետվողականության ներդրման, կայացման և շարունակական զարգացման գործընթացը։

Հիմնական պարտականություններ

  • Որակի մշտադիտարկում և գնահատում․ Իրականացնել Մասնաճյուղերի և Կոնտակտային կենտրոնի սպասարկման որակի կանոնավոր գնահատում։
  • Մեթոդաբանություն և ստանդարտներ․ Մշակել և թարմացնել որակի գնահատման գործիքակազմը, անցկացնել հանդիպումներ թիմերի հետ և մասնակցել սպասարկման ստանդարտների ու ընթացակարգերի մշակմանը։
  • Սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկողություն․ Ապահովել ՀՀ ԿԲ պահանջների և ներքին կանոնակարգերի պահպանումը, իսկ խախտումների դեպքում իրականացնել անհրաժեշտ կոմունիկացիա համապատասխան ստորաբաժանումներին։
  • Հաճախորդների բողոքների կառավարում․ Ընդունել, գրանցել, ուսումնասիրել և լուծել հաճախորդների բողոքները՝ ապահովելով պաշտոնական պատասխանների տրամադրումը ՀՀ ԿԲ և ներքին ընթացակարգերով սահմանված ժամկետներում։
  • Համագործակցություն Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ․ Ներկայացնել Ընկերության դիրքորոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և համակարգել ՀՀ ԿԲ հարցումների պատասխանները։
  • Խնդիրների արմատական վերլուծություն և հետադարձ կապ․ Վերլուծել համապատասխան ցուցանիշներն ու բողոքների տրենդները, վերհանել համակարգային խնդիրները, տրամադրել կառուցողական հետադարձ կապ, ներկայացնել բարելավման առաջարկներ և վերհանել վերապատրաստման կարիքները։
  • Հաշվետվողականություն․ Կազմել որակի գնահատման և բողոքների վերլուծության ամսական ու պարբերական հաշվետվություններ Ղեկավարության և ՀՀ ԿԲ-ի համար։

Հիմնական պահանջներ

  • Կրթություն․ Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ կառավարման ոլորտում։
  • Փորձ․ Սպասարկման որակի (QA), բողոքների կառավարման կամ Կոնտակտային կենտրոնի վերահսկողության փորձ (ֆինանսաբանկային ոլորտում փորձը ցանկալի է)։ Զանգերի և բողոքների վերլուծության, ինչպես նաև գործընթացների ներդրման փորձը կդիտվի առավելություն։
  • Գիտելիքներ․ Վարկերի, ֆինանսական ծառայությունների և պարտքերի հավաքագրման գործընթացների իմացություն։ ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության կարգավորումների իմացությունը ցանկալի է։
  • Տեխնիկական հմտություններ․ MS Office (հատկապես Excel), CRM և Contact Center/զանգերի ձայնագրման համակարգերի հետ աշխատանքի փորձ։
  • Անձնային հմտություններ․ Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բանակցային/հաղորդակցման հմտություններ։
  • Լեզուների իմացություն։ Անգլերենով հաղորդակցվելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները FINCA · 19