ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (2 ժամ առաջ)
ԱյԴի Լիզինգ ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող Վաճառքի մասնագետի: Այս պաշտոնը կարևոր է նոր հաճախորդների ներգրավման, լիզինգային ծառայությունների ներկայացման և վաճառքի գործընթացի կազմակերպման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հավաքագրել տեղեկատվություն ընկերության պոտնեցիալ հաճախորդների վերաբերյալ
- Խթանել ընկերության վաճառքները սառը զանգերի և հանդիպումների միջոցով
- Բացահայտել հաճախորդների պահանջարկը և ներկայացնել վերջինս բավարարող առաջարկներ
- Դիտարկել լիզինգի հայտեր, հավաքագրել հաճախորդից լիզինգի դիտարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություններ, հետևել ժամկետանց լիզինգի գործարքներին` վերջիններիս քանակը և ծավալը հնարավորինս նվազեցնելու նպատակով
- Լիզինգի դիտարկման, տրամադրման և սպասարկման ընթացքում` համագործակցել գործընթացում ներգրավված գործընկերների հետ, աջակցել վերջիններիս իրենց գործառույթների իրականացման մեջ, վերահսկել լիզինգի հայտի ամբողջ ընթացքը և լուծել ընթացքում առաջացած խնդիրները:
- Տրամադրված լիզինգի սպասարկման ընթացքում կապի մեջ լինել հաճախորդի հետ, հնարավորինս տեղյակ լինել հաճախորդի ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի մասին:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում)
- Վաճառքի և բանակցությունների վարման հմտություններ
- Շփման բարձր հմտություններ և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակներում կոմպրոմիս գտնելու ունակություն
Բանակցություններ վարելու հմտություններ
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Սեղմ ժամկետներում աշխատելու և առաջադրանքներում ճիշտ առաջնահերթություններ տալու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: