Պրեմիում հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Քաղաք
Երևան
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 3 տարի · Senior / Ավագ
Վերջնաժամկետ
31.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Նկարագրություն

Freedom Broker Armenia-ն ներդրումային ընկերություն է, որը տրամադրում է հասանելիություն ԱՄՆ-ի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ֆոնդային շուկաներին։ Ընկերությունը հանդիսանում է ԱՄՆ-ի Նևադա նահանգում գրանցված միջազգային հանրային հոլդինգ Freedom Holding Corp. (FRHC)-ի մաս և մասնագիտացած է համաշխարհային ֆինանսական շուկաներում ներդրումային ծառայությունների մատուցման ոլորտում։

Պարտականություններ

  • Ներդրումային գործիքների (արժեթղթեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր և այլ ֆինանսական պրոդուկտներ) ակտիվ վաճառք։
  • Կապիտալի ներգրավում և համագործակցության հաստատում պոտենցիալ ներդրողների հետ։
  • Հաճախորդների ներդրումային պորտֆելների ձևավորում, կառավարում և զարգացում։
  • Հաճախորդների բազայի սպասարկում, ընդլայնում և գործընկերային հարաբերությունների զարգացում։
  • Տեղական և միջազգային ֆինանսական շուկաների վերլուծություն և հաճախորդներին առկա ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
  • Ընկերության ներքին նորմատիվ իրավական ակտերի հետ Ընկերության ներդրումային ծառայությունների համապատասխանության ապահովում,
  • Հաշվետվությունների և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։

Որակավորման պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ տեխնիկական ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում, ցանկալի է՝ ներդրումային ոլորտում վերջին 5 տարիների ընթացքում։
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ներդրումային և ֆինանսական ոլորտներում ձևավորված մասնագիտական կապերի և զարգացած գործարար ցանցի առկայություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ և անգլերենի բավարար իմացություն,
  • MS Office ծրագրերի գերազանց իմացություն,
  • Վաճառքի մեթոդների իմացություն և հաճախորդների ներգրավման ու սպասարկման հաջող փորձ,
  • Արդյունքամետ մոտեցում և սահմանված KPI-ների ապահովմանն ուղղված բարձր կատարողականություն,
  • Զարգացած վերլուծական և հաղորդակցման հմտություններ,
  • Բանակցություններ վարելու և հաճախորդների հետ երկարաժամկետ գործարար հարաբերություններ կառուցելու հմտություններ։