Կոորդինացիոն կենտրոնի օպերատոր

Զբաղվածություն
Հերթափոխային
Փորձ
առնվազն 1 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (11 ժամ առաջ)

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Կոորդինացիոն կենտրոնի օպերատոր` ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու համար։

Աշխատանքային պարտականություններ․

  • Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր:
  • Ընդունել և գրանցել հայտեր, ապա հայտը փոխանցել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին:
  • Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվություն, կամ փոխանցել համապատասխան բաժին:
  • Լուծել հաճախորդների խնդիրները կազմակերպության ընթացակարգերի համաձայն:
  • Հաճախորդներին տրամադրել Ընկերության ծառայությունների մասին ամբողջական տեղեկություն:
  • Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության:

Անհրաժեշտ հմտություններ

  • բարձրագույն կրթություն
  • 1+ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
  • հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
  • մտքերը գրագետ և հստակ արտահայտելու կարողություն
  • բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն
  • լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
  • համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

Պահանջվող թեկնածուի մակարդակը

Միջին մակարդակ

Մասնագիտական Հմտություններ

  • MS Office
  • Lite Insurance
  • ASWA – ԱՊՊԱ համակարգ

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

  • Ժամանակի կառավարում
  • Կոնֆլիկտի հարթում
  • Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։

Լրացնել հայտադիմումը

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Rego Insurance · 3