Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 2 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Ինգոյում փնտրում ենք փորձառու մասնագետի, ով կզբաղվի կորպորատիվ հաճախորդների սպասարկմամբ՝ ձևավորելով երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ գործընկերների հետ:

Աշխատանքային պարտականություններ

  • Տրամադրել ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ապահովել կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում, բացահայտել նրանց ապահովագրական կարիքները և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
  • Արագ և արդյունավետ մշակել հաճախորդների հարցումները. անհրաժեշտության դեպքում համագործակցել համապատասխան բաժինների հետ:
  • Համալրել, ընդլայնել և առաջարկել նոր ապահովագրական պրոդուկտներ գործող հաճախորդներին։
  • Կատարել պարբերական հանդիպումներ կորպորատիվ հաճախորդների հետ։
  • Նպաստել հաճախորդների գոհունակության և ներգրավվածության բարձրացմանը, իրականացնել պայմանագրերի վերակնքումներ, տրամադրել համապատասխան հաշվետվություններ, կատարել ընթացիկ պայմանագրերի և ծածկույթների վերլուծություն։
  • Ըստ անհրաժեշտության հաճախորդներին տեղեկացնել ապահովագրական ծառայությունների փոփոխությունների վերաբերյալ:
  • Իրականացնել ընթացիկ հրահանգներ տրված՝ իր ղեկավարության կողմից։

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
  • Սթրեսակայունություն և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ:

Հաղորդակցման հմտություններ

  • MS Office փաթեթի իմացություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Լրացուցիչ տեղեկություն

Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները INGO Armenia · 8