Անդերրայթինգի մասնագետ

Փորձ
առնվազն 3 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու Անդերրայթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի ապահովագրական ռիսկերի վերլուծության և գնահատման համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովագրության ենթակա ռիսկերի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում՝ Ընկերության սահմանած չափանիշների և լիազորությունների շրջանակում
  • Նոր և գործող ապահովագրական պայմանագրերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և վերակնքումների անդերրայթինգ
  • Ապահովագրության հայտերի և ռիսկին վերաբերող տեղեկատվության համապարփակ վերլուծություն
  • Ապահովագրական ռիսկերի ընդունելիության վերաբերյալ որոշումների կայացում և համապատասխան ապահովագրական պայմանների սահմանում
  • Ռիսկի առանձնահատկություններին համապատասխան ապահովագրական ծածկույթի, սահմանափակումների, բացառությունների և այլ պայմանների սահմանում
  • Բարդ, բարձրարժեք և ոչ ստանդարտ ռիսկերի գնահատում, ռիսկերի նվազեցման հնարավոր միջոցների վերաբերյալ առաջարկների ներկայացում
  • Ապահովագրական պորտֆելի և առանձին ապահովագրական պրոդուկտների ցուցանիշների, այդ թվում՝ վնասաբերության վերլուծություն և շարունակական մոնիթորինգ
  • Նոր ապահովագրական պրոդուկտների մշակման և գործող պրոդուկտների կատարելագործման գործընթացում մասնագիտական ներգրավվածություն
  • Վաճառքի և այլ ստորաբաժանումներին ապահովագրական ռիսկերի, պրոդուկտների և անդերրայթինգի պայմանների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
  • Անդերրայթինգի վերաբերյալ որոշումների պատշաճ հիմնավորման, փաստաթղթավորման և ներքին պահանջներին համապատասխանության ապահովում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Ապահովագրության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ անդերրայթինգի ուղղությամբ
  • Ապահովագրական պրոդուկտների, ռիսկերի գնահատման և անդերրայթինգի սկզբունքների իմացություն
  • Վերլուծական և տրամաբանական մտածողություն
  • Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
  • Բանակցելու կարողություն
  • Պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • MS Excel-ի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն
  • CII միջազգային որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Անդերրայթինգի մասնագետ»:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Nairi Insurance · 4