Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի պետ

Ստորաբաժանում
Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն
Փորձ
առնվազն 5 տարի · Ղեկավար
Հրապարակվել է
07.07.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (2 ժամ առաջ)

Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել տարեկան ծրագրի և կատարողականի կառավարում, ապահովել բաժնի խնդիրների իրականացումը`
  • ISO/IEC 27001 միջազգային տեղեկատվական անվտանգության ստանդարտի պահանջներին համապատասխանող տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (այսուհետ՝ ՏԱԿՀ) կառավարման և բարելավման գործընթացների ապահովումը
  • Կենտրոնական Բանկի տեղեկատվական անվտանգության (այսուհետ՝ ՏԱ) քաղաքականության արդիականացման ապահովումը։ Կենտրոնական Բանկում գործող ՏԱԿՀ-ի կառավարման կարգերի և կանոնակարգերի մշակումը և արդիականացումը:
  • Հայստանի հանրապետության օրենքներով, Կենտրոնական Բանկի ներքին իրավական ակտերով, ՏԱ քաղաքականությամբ և ՏԱԿՀ-ի կառավարման կարգերով և կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման վերահսկումը
  • Կենտրոնական Բանկի ՏԱԿՀ-ի վերահսկողության սահմաններում ներգրավված ՏՏ համակարգերի և գործընթացների համար կազմակերպում և իրականացնում է տեղեկատվական անվտանգությանը սպառնացող վտանգների և ռիսկերի (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին) հայտնաբերման, գնահատման և գույքագրման աշխատանքները։
  • Կառավարում է Կենտրոնական Բանկի տեղեկատվական և կիբերանվտանգության հատուկ awareness training հարթակը՝ իրազեկում աշխատակիցներին ՏԱ քաղաքականության և/կամ ՏԱԿՀ-ի կառավարման կարգերի փոփոխությունների մասին
  • Մասնակցում է Կենտրոնական Բանկի կարիքների համար նախագծվող/ներդրվող համակարգերի և ծառայությունների աշխատանքներում որպես ՏԱ ռիսկերի գնահատման մասնագետ՝ առաջարկում ռիսկերի կառավարման ուղիներ
  • Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝
  • գործառույթների բաշխում/վերաբաշխում
  • աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
  • աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ։
  • Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնում բաժնի տեսակետը
  • Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • 5 տարվա աշխատանքային փորձ ոլորտում, որից 3 տարին ցանկալի է ֆինանսական հատվածում և 2 տարին ղեկավար պաշտոնում
  • Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների և աշխատակարգերի իմացություն (ISO 2700x, NIST 800.x, Cyber Essentials և այլն)
  • Microsoft ընկերության Windows Workstation/Servers օպերացիոն համակարգերի, Microsoft Active Directory, ADFS, Exchange համակարգերի անվտանգության կարգաբերումների և քաղաքականությունների կառավարման խորացված իմացություն
  • Unix/Linux օպերացիոն համակարգերի և դրանցում կիրառվող ծառայությունների անվտանգության կարգաբերումների և քաղաքականությունների կառավարման խորացված իմացություն
  • Համակարգչային հաշվողական ցանցերի LAN/WAN/WiFi հիմունքների խորացված գիտելիքներ
  • Տեղեկատվական անվտանգության խախտումների և միջադեպերի հետազոտման և կառավարման փորձ
  • Տեղեկատվական ակտիվների գույքագրում, տեղեկատվական ակտիվների նկատմամբ անվտանգության պահանջների մշակում և սահմանում, պահանջների կատարման վերահսկում
  • Համակարգերում իրադարձությունների (լոգերի) մշտադիտարկում, խախտումների և պատահարների վերլուծում, արձանագրում, արձագանքում
  • Կատարված աշխատանքների հաշվետվությունների կազմում
  • Ոլորտին վերաբերող ՀՀ և միջազգային օրենքների իմացություն
  • Հայերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու ունակություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
  • Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
  • Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն