Հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ
- Ստորաբաժանում
- Վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոն
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Հրապարակվել է
- 06.10.2026
- Վերջնաժամկետ
- 20.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Մենք փնտրում ենք Հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի վճարային ենթակառուցվածքների արդյունավետ և անխափան գործունեության ապահովման, շուկայի մասնակիցների հետ հարաբերությունների կառավարման, ինչպես նաև վճարահաշվարկային գործառնություններին առնչվող գործընթացների նախագծման, փաստաթղթավորման և փոփոխությունների կառավարման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և փաստաթղթավորել ԿԲ համակարգերի մասնակիցների (հաճախորդների) հետ հարաբերություններին առնչվող գործընթացները՝ ներառյալ հաճախորդների գրանցումը (onboarding), հաճախորդների կառավարումը, վճարային հաղորդագրությունների հետ կապված հարցերի պարզաբանումը, հաշվետվությունները և բիլինգը
- Կառավարել հաճախորդների պայմանագրերը
- Ապահովել ԿԲ ստորաբաժանումների միջև վճարային ծառայությունների մատուցման շրջանակում աշխատանքների և պարտականությունների սահմանումը, տարանջատումը և համաձայնեցումը
- Մշակել և իրականացնել գործընթացների և փոփոխությունների կառավարման պլաններ՝ ապահովելով անցումը ծառայությունների մատուցման նոր գործառնական մոդելի
- Կազմակերպել և վարել քննարկումներ, ուսուցումներ և աշխատաժողովներ շահագրգիռ ստորաբաժանումների և շուկայի մասնակիցների հետ
- Բացահայտել և գնահատել հաճախորդների հետ առնչվող գործընթացների ռիսկերը, իրականացնել ռիսկերի կառավարում:
- Կառավարել նոր վճարային պրոդուկտների ներդրում շուկայում՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորումը
- Ապահովել հետադարձ կապը հաճախորդների հետ: Հավաքագրել արձագանքները՝ ծառայությունները բարելավելու նպատակով
- Ստեղծել և ներդնել ծառայությունների շարունակական բարելավման մեխանիզմներ, որոնք ուղղված են հաճախորդների փորձառության լավացմանը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն գործարար վարչարարության, տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վճարային, ֆինանսական, գործընթացների կառավարման կամ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ոլորտներում
- Բիզնես և գործառնական գործընթացների մոդելավորման գործիքների իմացություն (BPMN, UML կամ համանման)
- Գործընթացների կառավարման և օպտիմալացման մեթոդաբանությունների իմացություն (Lean, Six Sigma, TQM, Theory of Constraints)
- Վճարային համակարգերի, հաղորդագրությունների հոսքերի և հաշվարկային գործընթացների կազմակերպման իմացություն
- Համապատասխանության, ռիսկերի կառավարման և բիզնես շարունակականության սկզբունքների իմացություն ֆինանսական ոլորտում
Ինչպես նաև.
- Կազմակերպչական փոփոխությունների առաջնորդում
- Գործառնական մոդելների ներդրում
- Ռազմավարական հաղորդակցում
- Կառավարման հմտություններ՝ ներառյալ հաճախորդների հետ անմիջական աշխատանք
- Կառուցողական խնդիրների լուծում՝ հավասարակշռելով ծառայությունների որակը և համակարգի կայունությունը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն