Ռազմավարության և մեթոդաբանության վարչության գլխավոր մասանագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի · Senior / Ավագ
Վերջնաժամկետ
13.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
14.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (4 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի գործունեության ռազմավարության մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,
  • ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի» մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,
  • Բանկի բյուջի կազմման հետ կապված անհրաժեշտ տվյալների և նյութերի հավաքագրում, խմբավորում, բյուջի կազմում, վերլուծություն,
  • Բանկի և մասնաճյուղերի գործունեության արդյունքների և Բանկի բյուջի կատարողականի վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծություն,
  • Բանկի մեթոդոլոգիական աշխատանքների կատարման հետ կապված նյութերի հավաքագրում և խմբավորում,
  • Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ քաղաքականությունների, կարգերի, կանոնակարգերի և այլ նորմատիվ ակտերի մշակում, վերանայում և կատարելագործում,
  • Բանկի նոր մասնաճյուղերի բացման տնտեսական ծրագրերի մշակում:

Անհրաժեշտ հմտություններ

Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ

  • ֆինանսներ և բանկային գործ,
  • բանկային օրենսդրություն,
  • հաշվապահություն,
  • մակրոտնտեսագիտություն,
  • միկրոտնտեսագիտություն:

Լեզվի իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրականությունից ազատ օգտվելու մակարդակ)

Տեխնիկական հմտություններ

անհրաժեշտ` MS Excel, MS Word

հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն.

VBA, Python ծրագրավորման լեզուներ: SQL

հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն.

հավանականությունների տեսություն էկոնոմետրիկա տնտեսամաթեմատիկական մոդելավորում

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն տնտեսագիտական

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում

Լրացուցիչ տեղեկություն

Արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն
  • Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
  • Բոնուսային և խրախուսական համակարգ
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
  • Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
  • Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
  • Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Պահանջվող փաստաթղթերը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները

Հետադարձ կապ`

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Armeconombank (AEB) · 9