Ֆինանսական տնօրեն
- Քաղաք
- Երևան
- Հասցե
- ք. Երևան, Արամի 82-84
- Փորձ
- 8–10 տարի · Ղեկավար
- Վերջնաժամկետ
- 13.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 15.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 15.10.2026 (7 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Բանկի ֆինանսական ռեսուրսների, իրացվելիության, կապիտալի, ներդրումային գործունեության, արդյունավետ բյուջետավորման ռազմավարական կառավարում և ֆինանսական կայունության երաշխավորում։ Կապիտալի ներգրավման ռազմավարության մշակում և ապահովում, ֆինանսական հաշվետվողականության և ամբողջ հաշվետվողական համակարգի ներդրում, կառավարում և վերահսկողություն՝ ներառյալ տվյալների ճշգրտությունը և կանոնակարգային համապատասխանությունը։ Միջազգային ներդրողների հետ ռազմավարական հաղորդակցության ապահովում՝ նպաստելով կազմակերպության բաժնետոմսերով կապիտալի շուկայի գործարքների իրականացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և կապիտալի օպտիմալ ներգրավմանը։
Աշխատանքային պարտականություններ
- Ֆինանսական քաղաքականության ձևավորում, ֆինանսական կայունության ապահովում, կապիտալի բյուջետավորում և կանխատեսումներ,
- Ֆինանսական հոսքեր և ակտիվների, պասիվների կառավարում,
- Ծախսային վերահսկողություն, գնագոյացման արդյունավետ քաղաքականության ապահովում,
- Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների համակարգում,
- Հարկային գործընթացների ղեկավարում, ներքին վերահսկողություն,
- Դիլինգի և ֆինանսական գործառնությունների կառավարում,
- Ռազմավարության և բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական պլանավորում,
- Միջազգային կապիտալի ներգրավում, ներդրողների և բաժնետերերի հետ բանակցությունների և հարաբերությունների կառավարում,
- Միջազգային ֆինանսական/ներդրումային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառավարում,
- Բանկի կապիտալի և իրացվելիության համապատասխանության ապահովում ՀՀ ԿԲ նորմատիվներին։
Կրթություն և մասնագիտական փորձառություն.
- Մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 8-10 տարվա փորձ բանկային, ներդրումային, ապահովագրական, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում, որից 5 տարին ղեկավար պաշտոնում,
- Ֆինանսական գործընթացների ավտոմատացման կամ օպտիմալացման փորձ:
Որակավորումներ, հմտություններ և կոմպետենտություններ.
- CFA Charterholder (Ֆինանսական վերլուծության և ներդրումների կառավարման գլոբալ որակավորում) կամ FCCA / ACCA Member (Երդվյալ հաշվապահների և ֆինանսիստների համաշխարհային չափորոշիչ) առկայություն,
- FRM (Financial Risk Manager) Ռիսկերի և կապիտալի կանոնակարգային կառավարում և EFPA (European Financial Planning Association) որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն C1 մակարդակ) գործնական և մասնագիտական հաղորդակցություն ապահովելու համար,
- Ֆինանսական բարդ սցենարների պարզ և ազդեցիկ ներկայացում,
- ՖՀՄՍ (IFRS) և Բազելյան ստանդարտների խորը տիրապետում,
- Հարկային օրենսդրության կիրառում,
- Հաղորդակցություն և ներկայացուցչական հմտություններ,
- Վերլուծական և համակարգային մտածողություն,
- Ռազմավարական պլանավորում,
- Տեսլականով առաջնորդություն և թիմի ոգեշնչում,
- Տեխնոլոգիական հարմարվողականություն և նորարաություն,
- Բարձր մասնագիտական էթիկա և անաչառություն,
- Բիզնես խորաթափանցություն,
- Ճգնաժամային կառավարում,
- Ճկունություն փոփոխվող միջավայրում։