Ներդրումային ծառայությունների մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Հասցե
- Երևան, Գլխամասային գրասենյակ
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Վերջնաժամկետ
- 29.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 15.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 15.10.2026 (1 ժամ առաջ)
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ներդրումային ծառայությունների մասնագետ, ով կմիանա թիմին և կաջակցի ֆինանսական վերլուծությունների, կանխատեսումների գործընթացում։ Ներդրումային ծառայությունների մասնագետը կարևոր դեր կունենա ֆինանսական տվյալների գնահատման, ռիսկերի վերլուծության և ընկերություններին արժեթղթերի թողարկման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրման գործընթացում:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- ֆինանսական վերլուծությունների իրակակացում, ներառյալ ֆինանսական ցուցանիշների գնահատում, ոլորտային համեմատականներ և ռիսկերի վերլուծություն,
- ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և մշակում,
- արժեթղթերի թողարկման նպատակով՝ ներդրումային առաջարկների իրականացում և ազդագրերի պատրաստում,
- արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացի նպատակով՝ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին՝ ներառյալ ՀՀ ԿԲ (Կենտրոնական բանկ) և այլ կարգավորող մարմիններ,
- ընկերությունների վերաբերյալ պրեզենտացիաների ներկայացում,
- իրավաբանական և ֆինանսական բաժինների հետ համագործակցում՝ ֆինանսական փաստաթղթերի նախապատրաստման և գրանցման գործընթացներում,
- արտասահմանյան ընկերությունների վերաբերյալ հոդվածների պատրաստում՝ ֆինանսական վերլուծությունների հիման վրա,
- ընկերությունների հետ կապի հաստատում, բիզնես պրոդուկտի ներկայացում և արժեթղթերի թողարկման նպատակով դրանց ներգրավում,
- արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում արժեթղթերի գրանցման իրականացում համապատասխան դեպոզիտարի համակարգերում,
- անհրաժեշտության դեպքում բրոքերային թիմին աջակցություն,
- շուկայի ուսումնասիրում, համադրությունների և տվյալների վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացման աջակցելու համար։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում,
- առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական վերլուծության, հաշվետվությունների պատրաստման կամ կապիտալի շուկաների ոլորտում,
- MS Office ծրագրերի իմացություն,
- ֆինանսական մոդելավորման և վերլուծության հմտություններ,
- բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- գերազանց թիմային աշխատանքի ունակություններ, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ներդրումային ծառայությունների մասնագետ»։