Ռիսկ-մենեջեր
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Վերջնաժամկետ
- 22.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 16.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 16.10.2026 (4 ժամ առաջ)
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ռիսկ-մենեջեր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Ռիսկի թիրախային մեծությունների գծով վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,
- Ռիսկային ակտիվների գնահատում, սթրես թեստավորում և պահուստների կառավարում,
- Վարկային ռիսկ պարունակող ակտիվների որակի մասով ներքին հաշվետվությունների մշակում և հաշվետվողականության ապահովում,
- Արտաքին գործընկերներին և կարգավորող մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմում և տեղեկատվության տրամադրում վարկային ռիսկի գծով:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային կամ անալիտիկայի բնագավառում,
- Ունես վարկային ռիսկի գնահատման/վերլուծության մեթոդների իմացություն,
- Ունես ռիսկերի կառավարման տեխնոլոգիաների իմացություն, բանկային գործի իմացություն,
- Ունես վերլուծական ու քննադատական մտածողություն,
- Ունես թիմում աշխատելու հմտություններ,
- Ունես լեզուների գերազանց իմացություն,
- Ունես ծրագրային հմտություններ՝ MS Office, MSSQL, MySQL,
- Power BI, Tableau, Python իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: