Զանգերի Կենտրոն - սպասարկող մասնագետ (գիշերային հերթափոխ)

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի
Վերջնաժամկետ
22.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
16.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
16.10.2026 (4 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ Զանգերի Կենտրոնում՝ գիշերային հերթափոխով։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
  • Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում,
  • Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
  • Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում,
  • Կոմունիակացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ունես բարձրագույն կրթություն,
  • Ունես MS Օffice իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացություն,
  • Ունես բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ardshinbank · 11