Մոդելների վալիդացիայի ավագ մասնագետ
- Հասցե
- ք. Երևան, Արամի 82-84
- Փորձ
- Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 31.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (2 ժամ առաջ)
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի տարբեր բիզնես գործընթացներում օգտագործվող մոդելների մուտքային տվյալների որակի ստուգում,
- Բանկում օգտագործվող մոդելների փաստաթղթավորման վերանայում և վավերացում,
- Մոդելներում օգտագործվող ենթադրությունների և տեսությունների գնահատման և վավերացման համար սկզբունքների և մեթոդաբանությունների մշակում,
- Մոդելներում առկա սահմանափակումների և դրանց ազդեցության բացահայտում,
- Մոդելների արդյունքների և հաշվետվությունների վավերացում՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու համահունչությունը,
- Մոդելների կյանքի ցիկլի և համակարգի բարելավման համար առաջարկությունների ներկայացում,
- Մոդելի վալիդացման արդյունքում կատարված առաջարկությունների գծով իրականացված աշխատանքների և արդյունքների հետստուգում,
- Բանկում օգտագործվող ներքին և արտաքին մոդելների պարբերական մոնիտորինգի իրականացում,
- Մոդելների գնահատման, վավերացման և մոնիտորինգի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Բանկում գործող մոդելների բարելավման նպատակով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ վիճակագրության ոլորտներում։
- Ֆինանսական և տնտեսագիտական մոդելների մշակման և զարգացման կարողություն։
- Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն։
- Բանկի եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացման իմացություն։
- Բանկի ակտիվների և պասիվների կառավարման գործընթացների պատկերացում։
- Բանկում կիրառվող գնագոյացման մոդելների իմացություն։
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում։
- Միջազգային մասնագիտական վկայականների առկայությունը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն։
Պայմաններ
- Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
- Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
- Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
- Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
- Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում