Ավագ մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Հասցե
- Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 23/6:
- Ստորաբաժանում
- Երևան քաղաքի վարչություն / Առևտրի վիճակագրության բաժին
- Զբաղվածություն
- Ժամանակավոր
- Փորձ
- առնվազն 1 տարի · Senior / Ավագ
- Աշխատավարձ
- 163 072
- Հրապարակվել է
- 12.11.2026
- Վերջնաժամկետ
- 17.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 12.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 17.11.2026 (5 օր առաջ)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի ավագ մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետը կամ Բաժնի մասնագետներից մեկը.
Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 23/6:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- Մասնակցում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ պետական խորհուրդ) կողմից սահմանված վիճակագրական փաստաթղթերի միջոցով ռեսպոնդենտներից արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքման աշխատանքներին.
- Մասնակցում է արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտի հավաքված վիճակագրական տվյալների տրամաբանական և թվաբանական ստուգման, մուտքագրման, ամփոփման աշխատանքներին.
- Մասնակցում է ռեսպոնդենտների վերաբերյալ վիճակագրական ներքին ռեգիստրների վարման աշխատանքներին.
- Մասնակցում է պետական ռեգիստրում նոր գրանցված, ինչպես նաև ընտրանքում ընդգրկված կազմակերպություններին պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ իրազեկման աշխատանքներին.
- Մասնակցում է ռեսպոնդենտներին վիճակագրական փաստաթղթերի ձևերով ապահովելու, հրահանգավորելու աշխատանքներին.
- Պատրաստում է Բաժնի գործառույթներից բխող տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
- Մասնակցում է ռեսպոնդենտների համապատասխան աշխատակիցների ընթացիկ խորհրդատվություն տալու աշխատանքներին.
8. Մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներին
Իրավունքները
- Ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
- Ռեսպոնդենտներին ծանոթացնել ընտրանքում ընդգրկվելու և պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ .
- Մասնակցել Ռեսպոնդենտներին վիճակագրական փաստաթղթերի ձևեր տրամադրելու, ինչպես նաև հրահանգավորելու գործընթացին .
- Ճշտումներ և պարզաբանումներ անելու նպատակով վիճակագրական հաշվետվություն ներկայացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ տանել համապատասխան աշխատանքներ.
- Վիճակագրական ներքին ռեգիստրների վարման հետ կապված կատարել ճշգրտումներ՝ վիճակագրական հաշվետվություն ներկայացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից.
- Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ վիճակագրական տվյալների հավաքման և մշակման, կատարելագործման, տեղեկատվության օպերատիվության և որակի բարձրացման հարցերի վերաբերյալ:
Պարտականությունները
- Կատարել ընտրանքում ընդգրկված կազմակերպություններին պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ իրազեկման աշխատանքներ.
- Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը.
- Ընդունել Բաժնի գործառույթների կատարումն ապահովող մասնագիտական որոշումներ.
- Վիճակագրական փաստաթղթերը չներկայացնելու, սխալ կամ աղավաղումներով ներկայացնելու դեպքում՝ մասնակցել ռեսպոնդենտների հետ իրականացվող աշխատանքներին:
Կրթություն, որակավորման աստիճանը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներն աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման օժանդակության շրջանակներում:
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների,ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմիննեի ներկայացուցիչների հետ:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
163072
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար