This vacancy is closed (expired: deadline_passed)

Ավագ մասնագետ

Address
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 23/6:
Department
Երևան քաղաքի վարչություն / Առևտրի վիճակագրության բաժին
Employment
Temporary
Experience
1+ year · Senior
Salary
163 072
Published
12.11.2026
Deadline
17.11.2026
Found by finjob
12.11.2026
Last confirmed at source
17.11.2026 (5 d ago)

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետը կամ Բաժնի մասնագետներից մեկը.

Աշխատավայր

Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 23/6:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Մասնակցում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ պետական խորհուրդ) կողմից սահմանված վիճակագրական փաստաթղթերի միջոցով ռեսպոնդենտներից արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքման աշխատանքներին.
  1. Մասնակցում է արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտի հավաքված վիճակագրական տվյալների տրամաբանական և թվաբանական ստուգման, մուտքագրման, ամփոփման աշխատանքներին.
  1. Մասնակցում է ռեսպոնդենտների վերաբերյալ վիճակագրական ներքին ռեգիստրների վարման աշխատանքներին.
  1. Մասնակցում է պետական ռեգիստրում նոր գրանցված, ինչպես նաև ընտրանքում ընդգրկված կազմակերպություններին պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ իրազեկման աշխատանքներին.
  1. Մասնակցում է ռեսպոնդենտներին վիճակագրական փաստաթղթերի ձևերով ապահովելու, հրահանգավորելու աշխատանքներին.
  1. Պատրաստում է Բաժնի գործառույթներից բխող տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
  1. Մասնակցում է ռեսպոնդենտների համապատասխան աշխատակիցների ընթացիկ խորհրդատվություն տալու աշխատանքներին.

8. Մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներին

Իրավունքները

  • Ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • Ռեսպոնդենտներին ծանոթացնել ընտրանքում ընդգրկվելու և պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ .
  • Մասնակցել Ռեսպոնդենտներին վիճակագրական փաստաթղթերի ձևեր տրամադրելու, ինչպես նաև հրահանգավորելու գործընթացին .
  • Ճշտումներ և պարզաբանումներ անելու նպատակով վիճակագրական հաշվետվություն ներկայացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ տանել համապատասխան աշխատանքներ.
  • Վիճակագրական ներքին ռեգիստրների վարման հետ կապված կատարել ճշգրտումներ՝ վիճակագրական հաշվետվություն ներկայացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից.
  • Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ վիճակագրական տվյալների հավաքման և մշակման, կատարելագործման, տեղեկատվության օպերատիվության և որակի բարձրացման հարցերի վերաբերյալ:

Պարտականությունները

  • Կատարել ընտրանքում ընդգրկված կազմակերպություններին պետական խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ իրազեկման աշխատանքներ.
  • Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը.
  • Ընդունել Բաժնի գործառույթների կատարումն ապահովող մասնագիտական որոշումներ.
  • Վիճակագրական փաստաթղթերը չներկայացնելու, սխալ կամ աղավաղումներով ներկայացնելու դեպքում՝ մասնակցել ռեսպոնդենտների հետ իրականացվող աշխատանքներին:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներն աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման օժանդակության շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների,ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմիննեի ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

163072

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97

Similar jobs