Ավագ իրավաբան
- Քաղաք
- Երևան
- Աշխատանքի ձևաչափ
- Գրասենյակում
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 10.12.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 11.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (11 ժամ առաջ)
Նկարագրություն
Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։
Պարտականություններ
- Առևտրային և այլ պայմանագրերի կազմում, իրավական փորձաքննություն, համաձայնեցում և պայմանագրային գործընթացների վարում։
- Ընկերության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության և աջակցության տրամադրում՝ ընթացիկ գործունեության և ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում։
- ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների մշտադիտարկում և վերլուծություն։
- Ընկերության գործունեության մեջ օրենսդրական և կարգավորող պահանջների ներդրման ու պահպանման գործընթացներին աջակցություն։
- Կարգավորող մարմինների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ հաղորդակցության և փոխգործակցության գործընթացներին մասնակցություն։
- Ընկերության նոր պրոդուկտների, ծառայությունների, մարքեթինգային նյութերի և բիզնես նախաձեռնությունների իրավական ու կարգավորող համապատասխանության գնահատում։
- Իրավական ուսումնասիրությունների իրականացում, իրավական եզրակացությունների, վերլուծական փաստաթղթերի և ռիսկերի գնահատման պատրաստում։
- Կորպորատիվ կառավարման գործընթացներին աջակցություն՝ կորպորատիվ փաստաթղթերի, որոշումների և ներքին համաձայնեցումների պատրաստում ու ուսումնասիրություն։
- Ընկերության ներքին իրավական ակտերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և պայմանագրերի ձևանմուշների մշակմանը, վերանայմանն ու արդիականացմանը մասնակցություն։
- Իրավական վեճերի, պահանջների և բողոքների կարգավորման գործընթացներին աջակցություն, ինչպես նաև արտաքին իրավախորհրդատուների հետ համագործակցություն։
Որակավորման պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն:
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում՝ նախընտրելի է իրավաբանական ընկերությունում, բանկում, ներդրումային կամ այլ ֆինանսական կազմակերպությունում:
- ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ ֆինանսական ծառայությունների և ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի լավ իմացություն:
- Պայմանագրերի կազմման, իրավական փորձաքննության, բանակցությունների վարման և իրավական հետազոտությունների իրականացման հմտություններ:
- Իրավական վերլուծության, քննադատական մտածողության և խնդիրների արդյունավետ լուծման զարգացած կարողություններ:
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր:
- Ֆինանսական շուկաների և ներդրումային պրոդուկտների նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածություն:
- Նախաձեռնողականություն, բիզնես գործընթացների ըմբռնում և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն:
- Ինքնուրույն աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և արդյունքների համար պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
- Փաստաթղթերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և մասնագիտական պատասխանատվություն:
- Հաղորդակցման, բանակցությունների վարման և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության զարգացած հմտություններ:
- Մասնագիտական էթիկայի, ազնվության և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ:
- Ֆինանսական ծառայությունների, ներդրումային ընկերությունների, բանկային համակարգի, կապիտալի շուկաների, ֆինտեխի կամ ակտիվների կառավարման ոլորտներում աշխատանքային փորձը
- Արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների, կառուցվածքային պրոդուկտների և այլ ֆինանսական գործիքների իրավական կարգավորման ոլորտում փորձառությունը
- Բրոքերային գործունեության և ներդրումային պրոդուկտների առանձնահատկությունների իմացությունը
- ISDA և/կամ GMRA պայմանագրային փաստաթղթերի կազմման, ուսումնասիրության և բանակցությունների վարման փորձը
- Միջազգային գործարքների և անդրսահմանային նախագծերի իրավական ուղեկցման փորձը