Առևտրային վարկավորման վարչության Կորպորատիվ վարկերի տրամադրման բաժնի առաջատար մասնագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի · Senior / Ավագ
Վերջնաժամկետ
06.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (2 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
  • Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
  • Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
  • Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
  • Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
  • Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

Հմտություններ

  • Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Ճկունություն,
  • Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:

Տեխնիկական հմտություններ

  • MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն

Լեզուների իմացություն՝

  • Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Պահանջվող կրթությունը՝

  • Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)

Պահանջվող աշխատանքային փորձը՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում

Լրացուցիչ տեղեկություն

Լրացուցիչ տեղեկություն

Կտեղեկացվեն միայն թեստավորման համար ընտրվածները

Հետադարձ կապ

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Armeconombank (AEB) · 7