Համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատու

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 5 տարի
Վերջնաժամկետ
23.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (2 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է բարձր որակավորում ունեցող Համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատուի՝ Համապատասխանության վարչությունում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Համապատասխանության գործառույթին առնչվող ռիսկերի կառավարման ներքին իրավական ակտերի շարունակական կատարելագործում;
  • Համապատասխանության ռիսկի բացահայտման, անհամապատասխանությունների, ներքին հսկողության բացերի կարգավորմանն ուղղված առաջարկությունների ներկայացում, բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղված միջոցառումների ծրագրի ձևավորում, աշխատանքների կազմակերպում, հսկում;
  • Հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց՝ Բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման կազմակերպում;
  • Բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի պահանջների համապատասխանության հսկողություն;
  • Բանկի Համապատասխանության վարչության գործառույթների շրջանակում հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի Գործադիր տնօրենին, Տնօրինությանն ու Խորհրդին;
  • Համապատասխանության ապահովման գործառույթներին վերաբերող հարցերով Բանկի կապի ապահովումը ՀՀ ԿԲ-ի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավապահ մարմինների, միջազգային կառույցների և այլ անձանց հետ:
  • Համապատասխանության վարչության աշխատանքների պլանավորում, կոորդինացում և վերահսկողություն, վարչության աշխատակիցների՝ աշխատատեղի նկարագրերով և ներքին իրավական կատերով նախատեսված պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն և այլն:

Անհրաժեշտ հմտություններ

Գիտելիքներ

Բանկային գործունեությունը կարգավորող, այդ թվում՝ Համապատասխանության և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող տեղական և միջազգային իրավական ակտերի գերազանց իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգերի լավ իմացություն:

Գործարար որակներ

  • Օրինապահություն և հուսալիություն;
  • Պարտաճանաչություն;
  • Վերլուծելու ունակություն;
  • Կազմակերպվածություն;
  • Նախաձեռնողականություն և վճռականություն
  • Թիմում աշխատելու հմտություն;
  • Համագործակցելու, հաղորդակցվելու ունակություն;
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;
  • Շրջահայցություն, Կոորդինացում և վերահսկողություն;

Միջազգային որակավորման վկայականների առկայությունը (CAMS, ICA և այլն) կդիտվի որպես առավելություն

Տեխնիկական հմտություններ

MS Office ծրագրերի լավ իմացություն

Լեզվի իմացություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն: Լեզուների գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն (իրավաբանական կամ տնտեսագիտական

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ղեկավարի փորձառությունը կդիտվի, որպես առավելություն;

Լրացուցիչ տեղեկություն

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն
  • Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
  • Բոնուսային և խրախուսական համակարգ
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
  • Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
  • Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
  • Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Պահանջվող փաստաթղթերը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները

Հետադարձ կապ

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Armeconombank (AEB) · 7